Foreign Language Instructor

«ՊՈԼԻԳԼՈՏ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸYerevanstaffamippubblikat 17/08/2026

Եթե դասավանդումը քեզ համար ավելին է, քան պարզապես աշխատանք, և ցանկանում ես կիսվել քո փորձով՝  ստեղծելով ոգեշնչող ու ջերմ ուսումնական միջավայր, ապա մենք փնտրում ենք հենց քեզ։

Մենք փնտրում ենք դասընթացավարներ հետևյալ լեզուների համար՝ Անգլերեն | Ռուսերեն | Գերմաներեն | Իսպաներեն | Ֆրանսերեն | Իտալերեն

Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ ուսանողը և դասընթացավարը կարող են աճել, զարգանալ և սիրել այն, ինչ անում են։ 

Անցկացնել համապատասխան օտար լեզվի դասընթացներ՝ հեռավար ձևաչափով։

Կիրառել ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ ուսանողների ներգրավվածությունն ապահովելու համար։

Կատարել ուսանողների առաջընթացի գնահատում և տրամադրել անհատական հետադարձ կապ։

Մասնակցել հանդիպումների և թիմային քննարկումների՝ դասավանդման որակը բարձրացնելու նպատակով։

Ըստ անհրաժեշտության մշակել ուսումնական նյութեր՝ համապատասխանեցնելով դրանք ուսուցման նպատակներին։

Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ լեզվաբանության, բանասիրության կամ հարակից ոլորտում (կդիտարկվեն նաև ավարտական կուրսի ուսանողները)։

Լեզվի իմացության առնվազն B2 մակարդակ։

Համակարգչի և կայուն ինտերնետ կապի առկայություն։

Հաղորդակցման և դասավանդման հմտություններ։

Դասավանդման նկատմամբ սեր և պատասխանատու մոտեցում։

Միջազգային սերտիֆիկատների առկայությունը (օրինակ՝ IELTS, TOEFL, TestDaF, DELF/DALF) կդիտարկվի որպես առավելություն։

Դիմի՛ր հիմա և դարձիր մեր թիմի անբաժանելի մասը:

Մենք պատրաստ ենք համագործակցելու թե՛ ամբողջ դրույք, թե՛ կես դրույք զբաղվածությամբ, հեռավար ձևաչափով ։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել կից ձևաթուղթը։

Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ մինիմալ աշխատաժամերի քանակը երկուշաբթի-շաբաթ յուրաքանչյուր օր կազմում է 4 ժամ ։ Դրանից ավելի քիչ ժամերով զբաղվածությամբ համագործակցություն ակադեմիան չի դիտարկում։