Architect

ԳՐԻՆ ՓՐՈՋԵԿՏArinjstaffamippubblikat 25/08/2026

«ԳՐԻՆ ՓՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ն ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի փորձառու ու նախաձեռնող ճարտարապետի, ով կմասնակցի ընկերության բնակելի և բազմաֆունկցիոնալ նախագծերի մշակմանն ու իրականացմանը։

Մշակել բնակելի, հասարակական և այլ նշանակության շենքերի ճարտարապետական նախագծեր։

Պատրաստել էսքիզային, տեխնիկական և աշխատանքային նախագծեր, գծագրեր և նախագծային այլ փաստաթղթեր։

Մշակել հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ, հանգույցներ և ճարտարապետական մանրամասներ։

Աշխատանքային գծագրերի մշակում, ճարտարապետական փաթեթի կազմում։

Համագործակցել կոնստրուկտորների, ինժեներների և նախագծային թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով նախագծերի ամբողջականությունն ու տեխնիկական համապատասխանությունը։

Ապահովել նախագծերի համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական օրենսդրության, շինարարական նորմերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Իրականացնել նախագծային փոփոխություններ և ճշգրտումներ՝ պատվիրատուի, տեխնիկական պահանջների կամ շինարարության ընթացքում առաջացած անհրաժեշտության հիման վրա։

Մասնակցել նախագծերի համաձայնեցման, փորձաքննության և հաստատման գործընթացներին։

Անհրաժեշտության դեպքում իրականացնել հեղինակային հսկողություն շինարարական աշխատանքների ընթացքում և հետևել նախագծային լուծումների ճիշտ իրականացմանը։

Համակարգել և վարել նախագծային փաստաթղթերի շրջանառությունը և արխիվացումը։

Մասնակցել նախագծային խորհրդակցություններին, ներկայացնել նախագծային լուծումներ և առաջարկություններ։

Ապահովել աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետներում և բարձր որակով։

Հետևել ոլորտի նոր տեխնոլոգիաներին, շինանյութերին և ճարտարապետական ժամանակակից լուծումներին՝ դրանք կիրառելով ընկերության նախագծերում։

Բարձրագույն կրթություն  Ճարտարապետություն  մասնագիտությամբ։

Առնվազն  2–3 տարվա աշխատանքային փորձ  ճարտարապետի պաշտոնում։

Գործող ճարտարապետական նորմերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

ՀՀ քաղաքաշինական օրենսդրության, շինարարական նորմերի և տեխնիկական կանոնակարգերի իմացություն։

ArchiCAD  ծրագրի գերազանց իմացություն։

Revit ,  AutoCad,   SketchUp ,  Lumion ,  Enscape  կամ այլ մասնագիտական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Microsoft Office  փաթեթի (Word, Excel, Outlook) լավ իմացություն։

Ճարտարապետական նախագծերի, աշխատանքային գծագրերի և նախագծային փաստաթղթերի մշակման փորձ։

Տեխնիկական գծագրերը կարդալու, վերլուծելու և մշակելու կարողություն։

Տարածական և վերլուծական մտածողություն, ստեղծագործ մոտեցում նախագծային լուծումների մշակման գործում։

Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն։

Թիմում արդյունավետ համագործակցելու և հաղորդակցման բարձր հմտություններ։

Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում։

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։