«Ապարան» սպասարկման կենտրոնի ղեկավար

FINCA UCO CJSCAparanstaffamippubblikat 14/09/2026

Եթե դու բնույթվ ակտիվ ու շփվող ես, նախաձեռնող, և բանակցությունները քո տարերքի մի մասն են կազմում, ապա մենք հենց քե՛զ ենք փնտրում որպես «Ապարան» սպասարկման կենտրոնի ղեկավար, և  մենք հենց քե՛զ ենք վստահելու կենտրոնում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և մեր մյուս վարկատեսակների զարգացման ու աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու կարևոր գործը։

Ներգրավել հաճախորդներ

Բացահայտել նրանց կարիքներն ու ներկայացնել նրանց մեր կազմակերպության կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները

Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և գնահատել վարկային ռիսկերը

Կազմել վարկային փաթեթները, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները

Համագործակցել համապատասխան բաժինների հետ՝ վարկային փաթեթների և պորտֆելի հետ արդյունավետ աշխատանքը կազմակերպելու նպատակով 

Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ

Բարձրագույն կրթություն

Վարկային մասնագետի առնվազն 2 տարվա փորձ

Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ, նախաձեռնողականություն

Վերլուծական մտածողություն

Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Սթրեսակայունություն

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank)

Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն

Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն

Ժամանակի կառավարում

Ինքնակատարելագործվելու և անընդհատ սովորելու պատրաստակամություն

Մրցակցային աշխատավարձ

Ամենամսյա բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)

Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն

Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ

Դասընթացներ

Կորպորատիվ միջոցառումներ

Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն