Մանրածախ վաճառքի մենեջեր

Fast Bank CJSCYerevanstaffamippubblikat 23/10/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Մանրածախ վաճառքի մենեջերի թափուր հաստիք։

  • Իրականացնել մանրածախ պրոդուկտների, ծառայությունների և վաճառքի գծով շուկայի և ներքին ազդակների ուսումնասիրություն և պրոդուկտների վաճառքների հետ կապված աշխատանքների կատարում,
  • Համակարգել և աջակցել մանրածախ պրոդուկտների վաճառքների զարգացմանն ուղղված աշխատանքները մասնաճյուղային ցանցում
  • Իրականացնել մասնաճյուղերի վաճառքի ցուցանիշների շարունակական վերլուծություն, բացահայտել զարգացման հնարավորությունները և ներկայացնել բարելավման առաջարկություններ
  • Աջակցել մասնաճյուղերի ղեկավարներին և աշխատակիցներին վաճառքների կազմակերպման, հաճախորդների ներգրավման և վաճառքի նպատակների իրականացման գործընթացում
  • Կատարել պլանների մշակման և ներդրման հետ կապված աշխատանքներ
  • Կազմակերպել և իրականացնել վաճառքների և պրոդուկտների գծով սպասարկող անձնակազմի ուսուցում և սպասարկող անձնակազմի հմտությունների բարձրացման հետ կապված աշխատանքներ
  • Իրականացնել շուկայի, մրցակիցների և հաճախորդների պահանջների մշտադիտարկում, ներկայացնել առաջարկություններ նոր նախաձեռնությունների և վաճառքների խթանման ծրագրերի վերաբերյալ
  • Ստեղծել և զարգացնել համագործակցություններ նոր գործընկերների, կազմակերպությունների և բիզնես հաճախորդների հետ
  • Նախաձեռնել և իրականացնել վաճառքների խթանման միջոցառումներ և արշավներ
  • Իրականացնել մասնաճյուղային ցանցի հետ սերտ համագործակցում, Հավաքագրել և վերլուծել պլանների թերակատարման պատճառները, մշակել և ներկայացնել ուղղիչ գործողությունների առաջարկություններ
  • Համագործակցել Բանկի այլ ստորաբաժանումների հետ՝ վաճառքների արդյունավետության և հաճախորդների փորձի բարելավման նպատակով
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ և առաջարկություններ
  • Իրականացնել պարբերական այցեր մասնաճյուղեր, գնահատել վաճառքային գործընթացների արդյունավետությունը և ապահովել սահմանված ստանդարտների պահպանումը
  • Ապահովել վաճառքների գծով սահմանված KPI-ների և բիզնես նպատակների իրականացումը
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների, բիզնեսի զարգացման կամ մասնաճյուղային ցանցի հետ աշխատանքներում
  • Ծրագրային վարկերի պահանջների, բանկային պրոդուկտների և մանրածախ վարկավորման գործընթացների իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
  • Վաճառքների պլանավորման, վերլուծության և արդյունքների կառավարման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
  • Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
  • Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Հաճախակի գործուղումների և մարզային այցելությունների պատրաստակամություն
  • Բարձրագույն կրթություն (բիզնեսի կառավարման, շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)