Ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում

Fast Bank CJSCAbovyanstaffamippubblikat 23/10/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում աշխատելու համար:

  • Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը)
  • Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան
  • Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում «ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ» դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին
  • Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա)
  • Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո
  • Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ
  • Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ
  • Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ուշադրություն, պատասխանատվություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն