Ներդրումային գործառնությունների մասնագետ
<Ֆասթ Բանկ> ՓԲ Ընկերությունում առկա է Ներդրումային գործառնությունների թափուր հաստիք։
- Հաճախորդներին բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայությունների տրամադրում
- Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման նպատակով՝ ներդրումային առաջարկների և ամբողջական գործընթացի իրականացում
- Արժեթղթերով գործառույթների իրականացում
- Ներքին և արտաքին ֆինանսական շուկաների ընդհանուր միտումների ուսումնասիրություն և արձագանք
- Ներդրումային հնարավորությունների գնահատում, ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում
- Բանկի ներքին նորմատիվ ակտերի, կանոնների մշակում
- Ներդրումային գործունեությանը առնչվող այլ պարտականություններ
- ՀՀ բանկային և արժեթղթերի շուկայի օրենսդրության իմացություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ներդրումային ոլորտում
- Միջազգային որակավորումների առկայություն (CFA) կդիտվի որպես մեծ առավելություն
- Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում