Գնումների ծառայության ղեկավար

Fast Bank CJSCYerevanstaffamippubblikat 23/10/2026

About the company

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Գնումների ծառայության ղեկավարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակցի, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացների կազմակերպման, ծառայության աշխատանքների կառավարման և դրանց արդյունավետության ապահովման համար։

Your tasks

  • Ղեկավարել և համակարգել Գնումների ծառայության աշխատանքները՝ ապահովելով գործընթացների արդյունավետ կազմակերպումը և սահմանված ժամկետների պահպանումը
  • Կազմակերպել և վերահսկել գնումների պլանավորման և իրականացման գործընթացները՝ համաձայն Բանկի պահանջների և ներքին ընթացակարգերի
  • Կառավարել գնումների հայտերի ընթացքը՝ ապահովելով դրանց ժամանակին և պատշաճ իրականացումը
  • Կազմակերպել մատակարարների ընտրության և գնահատման գործընթացները՝ ապահովելով առաջարկների մրցունակության և պայմանների վերլուծությունը
  • Վերահսկել գնումների հետ կապված պայմանագրերի կատարման ընթացքը և պայմանագրային պարտավորությունների կատարումը
  • Մշակել տնտեսական ծախսերի սահմանաչափեր և վերահսկել դրանց պահպանումը
  • Վերլուծել գնումների և տնտեսական ծախսերի արդյունավետությունը և ներկայացնել ծախսերի օպտիմալացմանն ուղղված առաջարկություններ
  • Ապահովել գնումների գործընթացների համապատասխանությունը Բանկի ներքին իրավական ակտերին և սահմանված ընթացակարգերին
  • Կազմակերպել ծառայության աշխատակիցների աշխատանքը և վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը
  • Պատրաստել և ներկայացնել Բանկի ղեկավարությանը գնումների գործընթացների վերաբերյալ հաշվետվություններ և վերլուծություններ
  • Մասնակցել Գնումների ծառայության գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակմանը
  • Բանկի ղեկավարության հանձնարարությամբ կամ համապատասխան լիազորագրի հիման վրա ներկայացնել Բանկը երրորդ անձանց և կազմակերպությունների հետ հարաբերություններում

Requirements

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների կամ մատակարարման ոլորտում
  • Գնումների պլանավորման, կազմակերպման և վերահսկման փորձ
  • Պայմանագրերի կառավարման և մատակարարների հետ բանակցությունների վարման հմտություններ
  • Գնումների գործընթացները կարգավորող իրավական ակտերի և ներքին ընթացակարգերի իմացություն
  • Թիմի ղեկավարման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարողություններ
  • Վերլուծական մտածողություն և հիմնավորված որոշումներ կայացնելու ունակություն
  • Բանակցությունների վարման և հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Ծախսերի վերլուծության և օպտիմալացման կարողություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպչական հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում

What we offer

Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։