Վարկերի մոնիթորինգի մասնագետ
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների իրականացման, հաշվետվությունների պատրաստման և հաճախորդների վարկունակության գնահատման համար՝ ապահովելով առողջ վարկային պորտֆելի ձևավորումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկառուների ֆինանսական վիճակի վերահսկման և վարկի մարման կարողության վրա բացասաբար անդրադարձող գործոնների վաղ բացահայտման իրականացում,
վարկերի ընթացիկ մոնիթորինգների ժամանակացույցի կազմման և վարման իրականացում,
վարկերի գծով ընթացիկ մոնիթորինգների ապահովում,
մոնիթորինգների գծով հաշվետվությունների պատրաստման և արդյունքների ներկայացման վարում,
սահմանված դեպքերում հաճախորդների վարկունակության գնահատման և վերլուծության իրականացում,
բաժնի գործունեության վերլուծության, աշխատանքի նոր ձևերի և մեթոդների մշակման և առաջարկությունների ներկայացման իրականացում,
բաժնի գործունեությանը առնչվող փաստաթղթաշրջանառության և փաստաթղթերի պահպանման գործընթացի մշակում,
բաժնի առջև դրված խնդիրների և բաժնի պետի հանձնարարականների կատարման ապահովում։
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղություններով,
աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն,
ՀԾ-ԲԱՆԿ համակարգի իմացություն,
հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
վերլուծական և հետազոտական հմտություններ,
ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի մոնիթորինգի մասնագետ »:
Persuna ta' kuntatt
Imsemmija minn min iħaddem fl-avviż — għal mistoqsijiet u l-applikazzjoni tiegħek.