Ավագ Հաշվապահ

EvocabankYerevanstaffamippubblikat 15/09/2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն  փնտրում է փորձառու ավագ հաշվապահ, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման առանձին ուղղության վարման, հաշվապահական գործընթացների պատշաճ իրականացման, ինչպես նաև ֆինանսական տվյալների ճշգրտության ու ամբողջականության ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

բժշկական ապահովագրություն,

ճամփորդական ապահովագրություն,

Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

տոնական և տարեվերջյան բոնուսներ,

բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

վճարվող հանգստյան օրեր,

սպորտ փաթեթ,

անգլերեն լեզվի դասընթացներ,

շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,

իրականացնել հիմնական միջոցների, լիզինգի կամ աշխատավարձի հաշվառում՝ ըստ բաշխված ուղղության,

ապահովել հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին հաշվառում,

մասնակցել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին,

ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Ներկայացվող պահանջներ՝

բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,

առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),

հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,

ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,

MC office ծրագրերի իմացություն,

թիմում աշխատելու հմտություններ,

նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

հաղորդակցման զարգացած հմտություններ,

ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով « Ավագ հաշվապահ »: