Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ

EvocabankYerevanstaffamippubblikat 28/08/2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն  փնտրում է պայմանագրային ապահովման ավագ մասանգետ, ով պատասխանատու կլինի վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգման  համար: Կիրականացնի Բանկի աշխատակիցների անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, բանկի հաճախրոդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվության իրականացում` ապահովելով գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներքին կարգավորումներին։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

բժշկական ապահովագրություն,

ճամփորդական ապահովագրություն,

Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

տոնական և տարեվերջյան բոնուսներ,

բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

վճարվող հանգստյան օրեր,

սպորտ փաթեթ,

անգլերեն լեզվի դասընթացներ,

շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

Վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, առկա թերությունների և իրավական ռիսկերի  մասին եզրակցության տրամադրում,

գործող վարկային և գրավի պայմանագրերի փոփոխություն և համապատասխանեցում Բանկի ներքին իրավական ակտերին, ՀՀ ԿԲ պահանջներին և ՀՀ օրենսդրությանը,

Բանկի ներքին իրավական ակտերի դիտարկում, վերլուծություն և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,

հաճախորդների դիմումներին՝ պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ պատասխանների տրամադրում,

Բանկի աշխատակիցներին անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, Բանկի հաճախորդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվություն:

Ներկայացվող պահանջներ՝

բարձրագույն իրավաբանական կրթություն,

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի (ցանկալի է՝ պայմանագրային կամ իրավաբանական ոլորտում),

ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն,

վարկային, գրավի և այլ բանկային պայմանագրերի մշակման և իրավական փորձաքննության փորձ,

անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),

իրավական փաստաթղթերի մշակման և վերլուծական մտածողության բարձր կարողություններ,

մանրուքներին ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով   «Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ»:

Persuna ta' kuntatt

Imsemmija minn min iħaddem fl-avviż — għal mistoqsijiet u l-applikazzjoni tiegħek.