Փաթեթավորման տեղամասի ղեկավար
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված փաթեթավորման տեղամասի ղեկավարի, ով կապահովի Չարբախում գտնվող կիսապատրաստվածքի գործարանի փաթեթավորման տեղամասի արտադրական գործընթացների ժամանակին և պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:
Տեղամասի աշխատանքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
Արտադրական գործընթացների օպտիմալացում,
Արտադրական պլանի կատարման ապահովում,
Արտադրատեսակների ընդունման, փաթեթավորման և հանձնման գործընթացների կազմակերպում,
Արտադրական գործիքների և սարքավորումների ճիշտ շահագործման ապահովում,
Սննդի անվտանգության նորմերի պահանջների պահպանման ապահովում,
Արտադրական տեղամասում սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման վերահսկում,
Աշխատակիցների հաճախելիության և հիգիենայի պահպանման վերահսկում,
Աշխատակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովում, դրանց ճիշտ օգտագործման վերահսկում,
Աշխատակիցների ուսուցման կազմակերպում:
Բարձրագույն կրթություն,
Համապատասխան աշխատանքային փորձ,
Մաթեմատիկական գիտելիքներ,
Կազմակերպչական, պլանավորման, ժամանակի կառավարման և հաղորդակցման հմտություններ,
Վերահսկման և խնդիրները ինքնուրույն լուծելու կարողություն,
Առաջնահերթությունները տարանջատելու կարողություն,
Նախաձեռնողականություն և զարգացման ձգտում,
Արդյունքին միտվածություն։
Աշխատանքի վայր ՝ ՀՀ, ք․ Երևան, Շիրակի 97/7: