Internal Auditor
About the company
Ավելի քան 28 տարի է, ինչ “ԱՐԵԳԱԿ”-ը լինելով հայկական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկը, իր ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողներին տրամադրում է բժշկական ապահովագրություն, հատուկ պայմաններով աշխատակիցների վարկավորման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցում:
Your tasks
Ներքին աուդիտի անդամը վերահսկելու է Կազմակերպության գործառնական և ֆինանսական գործունեությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, կանոնակարգերի և Կազմակերպության կանոնադրության:
- Իրականացնել Կազմակերպության ֆինանսական, գործառնական և համապատասխանության ապահովման վերահսկում:
- Գնահատել վերահսկողական մեխանիզմները և ապահովել դրանց համապատասխանությունը օրենսդրական պահանջներին, Կազմակերպության ներքին կարգերին և ընթացակարգերին՝ համաձայն ներքին աուդիտորների համար սահմանված ստանդարտների:
- Իրականացնել վարկային պորտֆելի վերաբերյալ տվյալների վերլուծություն և առկայության դեպքում հայտնաբերել շեղումները:
- Աջակցել Ներքին Աուդիտի բաժնի ղեկավարին՝ աուդիտի արդյունքները Կազմակերպության Խորհրդին ներկայացնելու, աուդիտի ծրագրի մշակման և պլանավորման, ստուգումների իրականացման և գնահատման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացում։
- Իրականացնել Աուդիտի և Ռիսկերի կառավարման կոմիտեի և Գործադիր Վարչության կողմից սահմանվող առաջադրանքներ, պայմանով, որ այդ առաջադրանքները չեն հակասի ներքին աուդիտի գործառույթի անկախությանը և/կամ օբյեկտիվությանը:
Requirements
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսներ, աուդիտ կամ տնտեսագետ մասնագիտությամբ,
- Աշխատանքային փորձը ներքին/արտաքին աուդիտի պաշտոնում նախընտրելի է,
- IFRS իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հայկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- ACCA, CIA որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն (այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ որակավորում, ACCA/CIA քննությունները փոխհատուցվում են Կազմակերպության կողմից):
- Անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն։