ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Գորիս մասնաճյուղ

Ardshinbank OJSCGorisstaffamippubblikat 05/10/2026
Din il-pożizzjoni m'għadhiex irreklamata
Is-sors neħħa l-avviż — m'għadux possibbli li tapplika permezz tal-link oriġinali.

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,

Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,

ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,

Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,

 Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,

Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,

Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,

ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,

ՓՄՁ  հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,

Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն   հաճախորդների հետ,

Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,

ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով  բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,

ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,

Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:

Դիմիր եթե.

Ունես  բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,

Ունես  վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,

Ունես   MS Օffice-ի լավ իմացություն,

Ունես   հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),

Ունես   ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

Աշխատանք   և   կյանք   բալանս .   24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝  ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում,

Վարձատրություն. 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:   Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: