Ավագ ֆինանսական վերլուծաբան

AraratBank OJSCYerevanstaffamippubblikat 30/09/2026

ը ապահովում է բանկի ֆինանսական պլանավորման, կառավարչական հաշվետվությունների կազմման և վերլուծությունների իրականացման գործընթացները։

բանկի տարեկան բյուջեի մշակման աշխատանքների իրականացում,

բյուջետային ցուցանիշների շեղումների վերլուծություն և պատճառների բացահայտում,

բանկի գործունեության արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում,

բանկի ընդհանուր և առանձին ուղղությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ վերլուծությունների իրականացում,

մրցակցային դիրքի և շուկայի վերաբերյալ վերլուծությունների իրականացում,

ակտիվների և պարտավորությունների, եկամտաբերության, իրացվելիության կառավարմանը վերաբերող հաշվետվությունների պատրաստում,

բանկի սեգմենտների, պրոդուկտների և հաճախորդների եկամտաբերության գնահատման մոդելների մշակում,

ռեսուրսների տրանսֆերտային գնագոյացման (FTP) մոդելների մշակման աշխատանքների իրականացում,

նոր պրոդուկտների և նախաձեռնությունների ֆինանսական ազդեցության գնահատում (cost-benefit)։

բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,

ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին ֆինանսական վերլուծության, պլանավորման կամ կառավարչական հաշվետվությունների ուղղությամբ,

MS office ծրագրերի վարժ տիրապետում, MS Excel-ի խորացված իմացություն,

PowerBI կամ վերլուծությունների այլ գործիքի իմացություն,

հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն,

վերլուծական մտածողություն, մանրամասներին ուշադրություն, վերլուծությունների հստակ ու հակիրճ ներկայացման կարողություն,

սեղմ ժամկետներում աշխատելու, առաջնահերթությունների սահմանման և թիմի անդամների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Ավագ ֆինանսական վերլուծբան/ :