Executive Assistant

AMXYerevanstaffamippubblikat 21/08/2026

AMX-ը փնտրում է կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կաջակցի ղեկավարին առօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպման, հանդիպումների և գործնական հաղորդակցության համակարգման հարցերում։ Մենք փնտրում ենք մեկին, ով ոչ միայն կկատարի հանձնարարությունները, այլև կկարողանա մեկ քայլ առաջ մտածել, կանխատեսել կազմակերպչական կարիքները, հետևել պայմանավորվածությունների կատարմանը և օգնել ղեկավարին կենտրոնանալ առաջնահերթ հարցերի վրա։

Գլխավոր տնօրենի օրակարգի վարում և ժամանակացույցի արդյունավետ կազմակերպում,

Հանդիպումների, զանգերի և գործնական հանդիպումների պլանավորում ու համակարգում,

Գործնական նամակագրության վարում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով,

Մուտքային նամակների, հարցումների և հրավերների մշակում ու համապատասխան հետագա քայլերի կազմակերպում,

Գործուղումների կազմակերպում՝ ավիատոմսեր, հյուրանոցներ, տրանսֆերներ, հանդիպումների ժամանակացույց և այլ լոգիստիկ հարցեր,

Միջազգային և տեղական միջոցառումներին մասնակցության համակարգում,

Հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվության, նյութերի և փաստաթղթերի նախապատրաստում,

Հանդիպումներից հետո պայմանավորվածությունների և առաջադրանքների վերահսկում ու follow-up,

Ներքին ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ աշխատանքային հաղորդակցության համակարգում,

Փաստաթղթերի, կոնտակտների և անհրաժեշտ տեղեկատվության համակարգված վարում,

Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացուցչական և կազմակերպչական այլ աշխատանքների իրականացում։

Բարձրագույն կրթություն,

Նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր,

MS Office և աշխատանքային թվային գործիքների լավ իմացություն,

Գործնական նամակագրություն վարելու բարձր հմտություններ,

Կազմակերպվածություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու ունակություն,

Ժամանակի կառավարման և առաջնահերթություններ սահմանելու հմտություն,

Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,

Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,

Հաղորդակցման և միջանձնային բարձր հմտություններ,

Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և խիստ կոնֆիդենցիալություն պահպանելու կարողություն,

Ճկունություն և անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ աշխատանքային իրավիճակներին արագ արձագանքելու պատրաստակամություն։

Մեր արտոնություններն են՝

Առողջության ապահովագրություն,  

Սոցիալական խթանման   փաթեթ,  

Կատարողականի գնահատման արդյունքների վրա հիմնված պարգևատրում,  

Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,  

Վճարվող ազատ օրեր: