Ապառիկ վաճառքի գծով մասնագետ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ապառիկ վաճառքի գծով մասնագետի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- Ապառիկ պայմանագրերի կնքում,
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող վարկերի և դրանց պայմանների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և խաչաձև վաճառքի իրականացում,
- Բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
- Նախնական խորհրդատվության իրականացում բանկային այլ ծառայությունների վերաբերյալ:
- Բարձրագույն կրթություն,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- Բանկային գործի իմացությունը ցանկալի է,
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Համակարգչային հմտություններ,
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնություններիփաթեթից `
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Սպորտային փաթեթ,
- Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- Պարգևատրման համակարգ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: