Transmission Engineer

VIVAYerevanstaffampaskelbta 2026-08-31

Տրանսմիսիայի գծով ինժեները պատասխանատու է տրանսմիսիայի (ռադիոռելեային  և օպտիկական ) գծերի, ինչպես նաև SDH, DWDM, GPON սարքավորումների հիմքի վրա կառուցված ցանցերի նախագծման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքների համար: Աշխատակիցն ապահովում է նշված սարքավորումների անխափան աշխատանքը և տվյալների բազայի թարմացումները/փոփոխությունները:

Իրականացնել տրանսմիսիայի (ռադիո և օպտիկական) ցանցի պլանավորում և նախագծում՝ ըստ ծառայությունների ընթացիկ և ակնկալվող պահանջների,

Վերացնել թերությունները և ապահովել խնդիրների կարգավորումը,

Վերահսկել տրանսմիսիայի կառավարման համակարգերի շահագործումը և տեխնիկական սպասարկումը,

Իրականացնել թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն,

Համագործակցել սարքավորումների մատակարարների հետ նոր ֆունկցիոնալ հնարավորությունների իրականացման, հայտնաբերված թերությունների և խնդիրների վերացման համար,

Համագործակցել ենթակապալառուների հետ նախագծերի իրականացման նպատակով,

Կատարել սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ նախագծի համաձայն,

Վերահսկել և մշակել գոյություն ունեցող ցանցը՝ ըստ հաստատված նախագծի,

Ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները, կատարել առաջարկություններ և ինտեգրել ցանցին,

Վերահսկել տրանսմիսիայի ցանցի էլեմենտների հաճախականությունների պլանը՝ համաձայն ցանցի նախագծի:

Ռադիոտեխնիկական ոլորտում բարձրագույն կրթություն,

3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,

PDH (ՌՌ կապուղիների), SDH, DWDM, GPON    տեխնոլոգիաների իմացություն,

IP ցանցերի մասին բազային գիտելիքներ

Օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների իմացություն,

Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտելիքներ,

Գերազանց տեխնիկական և համակարգչային հմտություններ,

Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն),

Նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ,

Հաշվետվությունների ներկայացման և վերլուծական հմտություններ,

Էթիկայի կանոնների պահպանում,

Ճկունություն/հարմարվողականություն,

Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,

Խնդրի կարգավորման հմտություններ,

Գործարար հաղորդակցման հմտություններ:

Միացի՛ր մեզ և կստանաս՝

Առողջության ապահովագրություն,

Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,

Պարգևավճարներ,

Ուսուցման և զարգացման հնարավորություններ,

Որոշակի վճարովի հանգստյան օրեր,

Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:

Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: