Տեղեկատուի համակարգող

TUMO Center for Creative TechnologiesYerevanstaffampaskelbta 2026-09-25

Բաժնի մասին

Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։

Հաստիքի մասին

Տեղեկատուի համակարգողը  ուղղորդում և աջակցում է այցելուներին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և հետևում սպասասրահի կարգուկանոնին՝ ապահովելով կենտրոնի աշխատանքների հարթ և արդյունավետ ընթացքը:

Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր: 

Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30 Շաբաթ՝  09:30 - 17:00 կամ 12:30 - 20:00 Կիրակի՝ 09:30 - 17:00 կամ 10:30 - 18:00

Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն

Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում

Աջակցել ուսանողներին և աշխատակիցներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում՝ ըստ սահմանված ընթացակարգի

Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին

Ամփոփել հետադարձ կապը և կազմել շաբաթական հաշվետվություններ

Ունես զարգացած հաղորդակցման հմտություններ և կարողանում ես արդյունավետ աշխատել թիմում

Ունես լավ կազմակերպչական հմտություններ և կարողանում ես կատարել տարբեր առաջադրանքներ՝ ճիշտ սահմանելով առաջնահերթությունները

Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություններ

Ուսանող ես և/կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը

Տիրապետում ես անգլերենի, որը կդիտվի որպես առավելություն

Արտոնություններ

Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում

Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

5 լրացուցիչ արձակուրդային օրեր

Ծննդյան օրվա արձակուրդ 

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։