Զանգերի կենտրոնի համակարգող

TUMO Center for Creative TechnologiesYerevanstaffampaskelbta 2026-09-08

Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։ 

Թումո Զանգերի կենտրոնի համակարգողը ապահովում է զանգերի արդյունավետ և որակյալ սպասարկումը՝ տրամադրելով դիմորդներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցելով առցանց գրանցման բոլոր փուլերում:

Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, թիմային ես և ուզում ես ձեռք բերել փորձ ակտիվ ու ստեղծարար միջավայրում՝ սա քո հնարավորությունն է։

Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 5 օր

Աշխատանքային օրերին՝  10:00 - 19:00 կամ 12:30 - 21:30

Շաբաթ ՝  10:00 - 19:00 կամ 11:00 - 20:00, կիրակի ՝  10:00 - 18:30

Վարել մուտքային և ելքային զանգեր՝ ապահովելով ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրում

Պատասխանել բոլոր հարցերին՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ

Աջակցել դիմորդներին գրանցման գործընթացում՝ ապահովելով տվյալների ճշգրիտ մուտքագրումը

Հետևել անհատական և թիմային ցուցանիշներին, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, առաջարկներ ու դիտարկումներ անմիջական ղեկավարին

Ապահովել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացների համապատասխանությունը հաստատված չափանիշներին ու կանոնակարգերին

Գերազանց հաղորդակցական հմտություններ

Սթրեսակայունություն և  խնդիրները արդյունավետ լուծելու կարողություն

Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Տվյալների մուտքագրման փորձ

Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Բարձրագույն կրթությունը ցանկալի է

Արտոնություններ

Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու գործընթացում

Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

5 լրացուցիչ արձակուրդային օրեր

Ծննդյան օրվա արձակուրդ 

?Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս: