Restaurant-Café Manager

Trade PartnerYerevanstaffampaskelbta 2026-11-03

The Dream Restobar-ը փնտրում է փորձառու մենեջերի

Եթե սիրում եք հյուրընկալության ոլորտը, կարողանում եք կազմակերպել թիմի աշխատանքն ու հյուրերի համար ստեղծել ջերմ և հաճելի միջավայր, միացե՛ք մեզ։

Մեր ակնկալիքներն են՝

  • Ռեստորանային ոլորտում աշխատանքի և թիմի կառավարման փորձ։
  • Կազմակերպչական ու կառավարման հմտություններ, արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու կարողություն։
  • Ճկուն մտածելակերպ, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին։
  • Կիրթ խոսք, անկաշկանդ շփում և բարեհամբույր վերաբերմունք։
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ հյուրերի հետ ազատ հաղորդակցվելու համար։
  • Խնամված և ներկայանալի արտաքին։
  • Մաքրասիրություն և հետևողականություն՝ սրահի մաքրության ու կարգուկանոնի պահպանման հարցում։

Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ։

  • Ռեստորան-սրճարանի ամենօրյա աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։
  • Անձնակազմի աշխատանքի համակարգումը և սպասարկման բարձր որակի ապահովումը։
  • Հյուրերի դիմավորումը, նրանց ցանկություններին ու առաջարկներին ուշադիր արձագանքումը։
  • Սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների արագ և բարեկիրթ լուծումը։
  • Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
  • Թիմի կառավարման, աշխատանքների կազմակերպման և վերահսկման հմտություններ։
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն՝ ազատ հաղորդակցվելու մակարդակով։
  • Կիրթ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություններ և անկաշկանդ շփվելու կարողություն։
  • Բարեհամբույր վերաբերմունք, հյուրերի կարիքների նկատմամբ ուշադրություն և սպասարկման մշակույթի իմացություն։
  • Ճկուն մտածելակերպ, արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։
  • Խնդրահարույց ու կոնֆլիկտային իրավիճակները բարեկիրթ և արդյունավետ կարգավորելու հմտություն։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքներին։
  • Մաքրասիրություն և կարգուկանոնի նկատմամբ հետևողականություն։
  • Խնամված և ներկայանալի արտաքին։
  • Թիմում աշխատելու, աշխատակիցներին մոտիվացնելու և մասնագիտական աճի ձգտում։