Շինարարական և շահագործման աշխատանքների համակարգող

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampaskelbta 2026-08-18
Ši darbo vieta nebeskelbiama
Šaltinis pašalino skelbimą — kandidatuoti per pradinę nuorodą nebegalima.

Team Telecom Armenia -ն փնտրում է Շինարարական և շահագործման աշխատանքների համակարգող , ով պատասխանատու կլինի Ընկերության շենքերի և տարածքների  շինարարական, վերանորոգման և տեխնիկական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար։

Համակարգել և վերահսկել Ընկերության շինարարական, վերանորոգման, տեխնիկական և սպասարկման աշխատանքները;

Ապահովել աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը՝ համաձայն հաստատված պահանջների;

Համակարգել Ընկերության գրասենյակային, պահեստային և այլ տարածքների կահավորման, բարելավման, ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքները;

Մասնակցել շինարարական և տեխնիկական աշխատանքների իրականացման գործընթացին․ նախագծային, տեխնիկական, նախահաշվային փաստաթղթերի մշակում, բյուջեի պլանավորում;

Կազմակերպել և ապահովել շինարարական և տեխնիկական աշխատանքների համար անհրաժեշտ թույլտվությունների, տեխնիկական պայմանների և այլ փաստաթղթերի ստացման գործընթացը;

Համագործակցել կապալառուների, նախագծային կազմակերպությունների, մատակարարների և այլ գործընկերների հետ՝ ապահովելով աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը։

Բարձրագույն կրթություն շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում;

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարական աշխատանքների կառավարման/կազմակերպման ոլորտներում;

Շինարարական նորմերի և տեխնիկական փաստաթղթերի լավ իմացություն;

Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;

Ժամանակը կառավարելու կարողություն;

Կազմակերպչական ձիրք;  

Համակարգչային գերազանց գիտելիքներ;

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Արտոնություններ՝

Առողջության ապահովագրություն;

Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);

Ծառայողական բջջային կապ (ամսեկան սահմանաչափով);

Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից։

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am   էլ․ փոստի հասցեին մինչև 2026թ ․ օգոստոսի 15-ը ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am