Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման մասնագետ
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժանորդների հայտերի վերլուծության և ֆինանսական վերահսկման համար։
Վերլուծել և մշակել բաժանորդների բանավոր և գրավոր բողոքները/հայտերը։
Կարգավորել միջադեպերի արդյունքում առաջացած խնդիրները։
Իրականացնել բաժանորդների սպասարկում։
Կազմել ճշգրիտ վիճակագրական հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ։
Իրականացնել ֆինանսական ձևակերպումներ բիլինգ համակարգերում։
Բարձրագույն ֆինանսական կամ տեխնիկական կրթություն;
Հեռահաղորդակցության բազային գիտելիքները ողջունելի են;
Ցանկալի է բիլինգային ծրագրերի իմացությունը;
Ուշադիր, ճկուն և վերլուծական մտածողություն;
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Հաշվետվությունների պատրաստման և գործնական նամակագրությունների վարման հմտություններ;
Հաղորդակցվելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ;
Թիմում աշխատելու գերազանց կարողություններ;
MS office, մասնավորապես Excel-ի գերազանց իմացություն:
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
Պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV հայերեն/անգլերեն լեզուներով նշված էլ․ հասցեին՝ hrm@ telecomarmenia .am , նամակի վերնագրում նշելով Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման մասնագետ։
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: