Սպասարկման որակի և տեղեկատվության մասնագետ

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampaskelbta 2026-09-07

Team Telecom Armenia ընկերությունը   փնտրում է Ս պասարկման որակի և տեղեկատվության մասնագետ:

Հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված թրեյնինգների նախապատրաստում և վարում։

Հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնվող թիմերին ժամանակին և ճիշտ կոմունիկացիայի ապահովում։

Տեղեկատվության փոխանակման համար այլ բաժինների հետ փոխադարձ հաղորդակցություն։

Որակի բարելավման նպատակով զանգերի/գրավոր հաղորդակցության լսում/ստուգում և գնահատում, մշակված ստանդարտներին ու գնահատման մատրիցային hամապատասխան։

Ամսական/շաբաթական կտրվածքով հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։

Որակի բարելավմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների տրամադրում և իրագործում։

Առաջացած խնդիրների, բարելավման ենթակա կետերի, սխալների ուղղմանն ուղղված խորհուրդների տրամադրման նպատակով անհատական նաև խմբային հանդիպումների իրականացում։

Բարձրագույն կրթություն:

Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում:

Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն:  

Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

Դասընթացներ անցկացնելու կարողություն:

Միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ, (գրավոր և բանավոր) գրագետ խոսք:

Աշխատանքային էթիկա, պատասխանատվության զգացում, ճկունություն:

Վերլուծական մտածողություն:

Փոփոխություններին պատրաստակամություն:

Ինտեգրվելու և արագ կողմնորոշվելու հմտություններ:

Սթրեսակայություն:

Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն:

Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը դիտվում է որպես առավելություն:

Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office tools(Excel, Word, Power Point):       

Արտոնություններ՝ 

Առողջության ապահովագրություն:

Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ):

Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով):

Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:

Կորպորատիվ տոներ և միջոցառումներ:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am   էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: 

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Ս պասարկման որակի և տեղեկատվության մասնագետ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.