Իրավաբան
Թիմը փնտրում է իրավաբան (Դատական, վարչական և արբիտրաժային վարույթների բաժին), ով հնարավորություն կստանա ներգրավվելու տարբեր բիզնես ուղղությունների դատական գործընթացներում և վարչական վարույթներում։
Փաստաթղթաշրջանառության ` Խմբի ընկերությունների մասնակցությամբ վարչական վարույթներով և դատական գործերով դիմումների, հայցադիմումների, բողոքների, ինչպես նաև վարութային և դատավարական այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում;
Ներքին խորհրդատվություն` Խմբի տարբեր ընկերություններին և դրանց ներքին ստորաբաժանումներին օպերատիվ իրավաբանական խորհրդատվության տրամադրում վարչական վարույթների կամ դատական վեճերի շրջանակում լուծում պահանջող հարցերով;
Հետազոտություն և վերլուծություն `Վարչական վարույթներով կամ դատական գործերով իրավական հետազոտությունների իրականացում, այդ թվում դատական պրակտիկայի (նախադեպային որոշումներ) ուսումնասիրություն և եզրակացությունների պատրաստում;
Վեճերի կարգավորում ` Ընկերությունների գործունեության հետ կապված տարաձայնությունների մինչդատական կարգավորման շրջանակներում նամակների, նախապահանջների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, համաձայնեցում;
Վարչական վարույթներ `Ընկերությունների նկատմամբ կամ ընկերությունների նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթներով իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացում, մասնակցություն վարչական վարույթներով լսումներին;
Դատական գործեր `Ընկերությունների մասնակցությամբ քննվող քաղաքացիական, վարչական, սնանկության գործերով իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացում, ներկայացուցչություն դատարաններում:
Բարձրագույն իրավաբանական կրթություն;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Փաստաբանական գործունեության արտոնագրի պարտադիր առկայություն;
ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նոտարիատի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքների, և հարակից այլ օրենսդրության իմացություն;
Իրավական տեղեկատվական համակարգերից, այդ թվում էլեկտրոնային արդարադատության համակարգերից օգտվելու ունակություն;
Իրավական խնդիրների լուծման ճկունություն և վերլուծական մոտեցում;
Բարձր պատասխանատվության զգացում;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Սթրեսային իրավիճակներում ճիշտ և արագ կողմորոշվելու ունակություն;
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն;
Ուշադրություն մանրուքների նկատմամբ;
Թիմում արդյունավետ հաղորդակցվելու, համագործակցելու և գործընկերային հարաբերություններ պահպանելու կարողություն;
MS Office գերազանց իմացություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Արտոնություննե ր՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ)
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով)
Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից
Կորպորատիվ տոներ և միջոցառումներ:
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց Cv- ն career@teamgroup.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել « Իրավաբան (Դատական, վարչական և արբիտրաժային վարույթների բաժին) »:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.