Տեխնիկական աշխատանքների վերահսկող

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampaskelbta 2026-08-31

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Տեխնիկական աշխատանքների վերահսկող, ով պատասխանատու կլինի   ցանցի աշխատանքների վերահսկման և հաշվետվությունների կազմման համար։

Վերահսկել ցանցի աշխատանքները։

Ստուգել կատարված աշխատանքների որակական տվյալները։

Ստուգել օգտագործված նյութերի քանակական համապատասխանությունը ներկայացված հաշվետվություններին։

Ապահովել փաստաթղթաշրջանառության գործընթացը։

Տրամադրել ամսական հաշվետվություններ։

Բարձրագույն կրթություն;

Ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;

Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության;

MS Office ծրագրերի (Excel, Word, Power Point) գերազանց իմացություն;

Հայկական ծրագրերի իմացություն (ՀԾ);

Վերլուծական մտածողություն;

Առաջնահերթություններ սահմանելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ;

Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն և պատրաստակամություն;

Ժամանակը կառավարելու ունակություն;

Միջֆունկցիոնալ արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն;

Թիմում աշխատելու գերազանց հմտություններ;

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով`   hrm@telecomarmenia.am

էլ փոստին։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը - www.telecomarmenia.am

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.