Ակտիվ վաճառքի մասնագետներ Վանաձոր քաղաքում
Մենք փնտրում ենք #առաջադեմ, #նորարար ու #թիմային Ակտիվ վաճառքի մասնագետների՝ Վանաձոր քաղաքում , բնակարանային այցերի միջոցով վաճառք իրականացնելու նպատակով ։ Աշխատանքի վայրը՝ Վանաձոր և հարակից քաղաքներ ու բնակավայրեր՝ բնակարանային այցերի միջոցով։
Ակտիվ վաճառքի մասնագետը պատասխանատու է հաճախորդների բնակարանային հասցեներով այցերի միջոցով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների և պրոդուկտների վաճառքի համար:
Աշխատանքի պայմանները ՝
Աշխատանքային գրաֆիկը ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 09:00–18:00 Աշխատավարձը ՝ մեծ բոնուսային համակարգ՝ կախված իրականացված վաճառքների արդյունքներից,
Պարտականություններ՝
նախապես տրամադրված հասցեներով այցեր ( բնակելի շենքեր , սեփական տներ )
ներկայացնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ օգնելով բաժանորդին / բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար
իրականացնել Ծառայությունների վաճառք , դիմում - հայտերի ստորագրում , լրացուցիչ ծառայությունների ներկայացում/տրամադրում առկա բաժանորդների մոտ
այցելությունների մասով օրական և շաբաթական հաշվետվությունների վարում,
հաճախորդների առաջարկների, տվյալների և վաճառքին առնչվող այլ մանրամասների գրանցում,
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
հայերենի վարժ իմացություն
բանավոր հաղորդակցման , ներկայացման գերազանց հմտություններ
թիմում աշխատելու ունակություն
բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
հնարամտություն և ճկունություն
Տելեկոմ Արմենիա Ընկերությունը ընձեռում է
մասնագիտական աճի հնարավորություն
հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն
դրական աշխատանքային մթնոլորտ
ծառայողական բջջային կապ
այլ արտոնություններ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել ActiveSales@telecomarmenia.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի և մարզի անվանումը՝ (օր.՝ Ակտիվ վաճառքի մասնագետ / Վանաձոր ) :
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և հետադարձ կապ կհաստատենք Ձեզ հետ:
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.