Device Sales and Development Leaging Specialist

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampaskelbta 2026-09-09
Ši darbo vieta nebeskelbiama
Šaltinis pašalino skelbimą — kandidatuoti per pradinę nuorodą nebegalima.

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է   Սարքավորումների վաճառքի և զարգացման առաջատար մասնագետ, ով   պատասխանատու կլինի սարքավորումների վաճառքի աճի, տեսականու զարգացման, շուկայի ուսումնասիրության  համար։

Կազմակերպել և զարգացնել սարքավորումների վաճառքը՝ ապահովելով վաճառքի պլանների և սահմանված KPI-ների իրականացումը։

Վերլուծել շուկան և հաճախորդների պահանջարկը՝ բացահայտելով նոր ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։

 Կառավարել սարքավորումների տեսականին՝ առաջարկելով նոր մոդելներ և ապրանքատեսակներ՝ հիմնվելով շուկայի միտումների, մրցակիցների և հաճախորդների նախասիրությունների վրա։

Համագործակցել մատակարարների և գործընկերների հետ՝ նոր սարքավորումների ձեռքբերման, գների, պայմանների և կոմերցիոն առաջարկների շուրջ։

Վերլուծել վաճառքի ցուցանիշները՝ ըստ սարքավորման տեսակի, մոդելի, վաճառքի ալիքի և ժամանակահատվածի, բացահայտել շեղումները և առաջարկել բարելավման միջոցառումներ։

Հետևել սարքավորումների մնացորդներին և շրջանառությանը՝ համագործակցելով մատակարարման, պահեստի և վաճառքի թիմերի հետ։

Նախաձեռնել և իրականացնել վաճառքի խթանման միջոցառումներ՝ ակցիաներ, փաթեթներ, հատուկ առաջարկներ և այլ կոմերցիոն նախաձեռնություններ։

Համագործակցել մարքեթինգի թիմի հետ՝ սարքավորումների առաջխաղացման և շուկայավարման արշավների մշակման ու իրականացման ուղղությամբ։

Ուսումնասիրել մրցակիցների առաջարկները՝ համեմատելով սարքավորումների տեսականին, գները, պայմանները և շուկայական դիրքավորումը։    

Բարձրագույն կրթություն;

Վաճառքի կազմակերպման կամ խոշոր ընկերությունների սպասարկման ցանցերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է;

Պրոֆեսիոնալ և գրագետ վաճառք իրականացնելու գերազանց ունակություններ;

Բջջային սարքավորումների տեխնիկական բնութագրերի իմացություն;

Նախագծերի կառավարման գործիքների իմացություն;

Թիմում աշխատելու և համագործակցելու գերազանց հմտություններ;

Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն;

Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու կարողություններ;

Ազնվություն, պատասխանատվություն, աշխատասիրություն և նախաձեռնողականություն;

MS Office իմացություն;

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։   

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով`   hrm@telecomar m enia. am

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել “ Սարքավորումների վաճառքի և զարգացման առաջատար մասնագետ ” պաշտոնի անվանումը

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am