շինարարական հրապարակի ճարտարագետ
Մենք փնտրում ենք շինարարական հրապարակի ճարտարագետ , ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների տեխնիկական կազմակերպման, վերահսկման և նախագծային պահանջներին համապատասխան իրականացման համար։
Կազմակերպել և անմիջականորեն ղեկավարել շին․հրապարակում իրականացվող ինժեներական և շինարարական աշխատանքները։
Ապահովել աշխատանքների համապատասխանությունը հաստատված աշխատանքային գծագրերին, ինժեներական նախագծերին և շինարարական նորմերին։
Ապահովել կատարվող աշխատանքների բարձր որակը և պահպանել սահմանված ժամանակացույցը։
Բաշխել առաջադրանքները բանվորական թիմերին, վերահսկել ենթակապալառուների աշխատանքը։
Կազմել անհրաժեշտ շինանյութերի և սարքավորումների հայտերը, վերահսկել դրանց ճիշտ ծախսը և պահպանումը։
Ապահովել անհրաժեշտ թղթաբանությունը՝ ընթացիկ հաշվետվությունները ներկայացնելու նպատակով։
Բարձրագույն կրթություն;
Քաղաքացիական/ինժեներական շինարարության ոլորտում գիտելիքներ։
Առնվազն 3-5 տարվա փորձ ինժեներական/շինարարական նախագծերում;
Ճարտարագիտական և ինժեներական գծագրերը (CAD, PDF) վարժ կարդալու և տեղում կիրառելու գիտելիքներ;
Շինարարական նորմերի, ստանդարտների և անվտանգության կանոնների իմացություն;
Կազմակերպչական ձիրք;
Թիմում աշխատելու գերազանց ունակություն;
Սթրեսակայունություն;
Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
Պատասխանատվություն և ճկունություն։
Համակարգչային գերազանց գիտելիքներ։