ճարտարապետ գծագրող
Մենք փնտրում ենք ճարտարապետ գծագրող, ով պատասխանատու կլինի ճարտարապետական նախագծերի գծագրական և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման ու մշակման համար։
Մշակված ճարտարապետական լուծումների հիման վրա մանրամասն աշխատանքային գծագրերի պատրաստում։
Հատակագծերի, կտրվածքների, ճակատների և ճարտարապետական դետալների մշակում։
Շինարարական հանգույցների և տեխնիկական լուծումների մանրամասն մշակում։
Նախագծերի 3D մոդելավորում և նախագծային փաստաթղթերի պատրաստում։
Անհրաժեշտության դեպքում մասնակցություն տեխնիկական քննարկումներին և շին․հրապարակային այցելություններին:
Բարձրագույն կրթություն ճարտարապետության ոլորտում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
Revit ծրագրի լավ իմացություն;
AutoCAD, ArchiCAD և 3ds Max ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
Ճարտարապետական նախագծման և գծագրերի մշակման փորձ;
Պատասխանատու և կազմակերպված մոտեցում աշխատանքին;
Ժամանակը ճիշտ կառավարելու և սահմանված ժամկետները խստորեն պահպանելու կարողություն;
Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություններ։