Կոմերցիոն Տնօրեն

SoftConstructAshtarakstaffampaskelbta 2026-08-27

Ֆան Ֆրութ ընկերությունը փնտրում է փորձառու  Կոմերցիոն Տնօրեն:

Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք

Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքը

Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները

Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ ՝ արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը

Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն

Խթանել առևտրի աճի բարձրացումը և բարելավումը

Կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը

Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը

Տարեկան վաճառքի կանխատեսում և ներկայացում

Հաշվարկել ապրանքների վաճառքի գները՝ ընկերության գնային քաղաքականությանը համապատասխան, կազմակերպել գների իջեցման, զեղչերի, ակցիաների և այլ մարքեթինգային միջոցառումներ

Իրականացնել ընկերության ընթացիկ կառավարման հետ կապված այլ աշխատանքներ

Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Կոմերցիոն Տնօրեն պաշտոնում , ցանկալի է սննդի ոլորտում

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Կառավարման գերազանց հմտություններ, թիմում աշխատելու հմտություններ

Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն

Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office

կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն

ճնշման տակ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն

պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն