Distressed Asset Manager

SmartCredit UCO LLCYerevanstaffampaskelbta 2026-08-24
Ši darbo vieta nebeskelbiama
Šaltinis pašalino skelbimą — kandidatuoti per pradinę nuorodą nebegalima.

«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված թեկնածուի՝ խնդրահարույց/ժամկետանց ակտիվների կառավարման բաժնի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունների կատարման համար․

Խնդրահարույց և ժամկետանց ակտիվների  ամենօրյա ուսումնասիրություն

Բանակցությունների վարում պարտապանների, երաշխավորների և գրավատուների հետ՝ պարտքի մարման կամ վերակառուցման  նպատակով

Չաշխատող ակտիվների (NPL) դասակարգում և հնարավոր կորուստների կանխատեսում

Մարման նոր ժամանակացույցերի, զիջումների կամ պայմանների փոփոխության վերաբերյալ առաջարկների մշակում

Հարկադիր կատարման ծառայության (ՀԿԱԾ) հետ համագործակցություն

Բռնագանձված կամ ընկերության հաշվեկշիռ անցած ակտիվների պահպանման և վաճառքի գործընթացի կազմակերպում

Խնդրահարույց պորտֆելի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների, վերլուծական ամփոփագրերի և կանխարգելիչ առաջարկների պատրաստում

Պարտքերի հավաքագրման արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերի մշակում

Բարձրագույն կրթություն

Ժամկետանց, չաշխատող ակտիվների հավաքագրման ոլորտում աշխատանքային փորձ

ֆինանսական վերլուծություն, տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություններ

Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն

Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն

Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

MS Office-ի տիրապետում

Հաղորդակցության հմտություն

Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ-ի թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@smartcredit.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով ( Խնդրահարույց ակտիվների կառավարման մասնագետ)  հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։