Specialist of Rapid Response to Accidents Unit
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն փնտրում է հավասարակշռված և նպատակասլաց թեկնածու Պատահարների արագ արձագանքման բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Աշխատանքը հերթափոխային է:
Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 26 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։ Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր բնույթի բենեֆիթներ տրամադրելով
Պատահարների արագ և որակյալ սպասարկում,
Պատահարի վայրի մեկնում, գրանցում և լուսանկարում,
Պատահարների վերաբերյալ առաջացած վիճահարույց հարցերի կարգավորում,
Պատահարների սպասարկման գործընթացի կորդինացում և կազմակերպում,
Աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ։
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Համակարգչային գիտելիքների իմացություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն, արագաշարժություն,
Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն,
Պատասխանատվության զգացում,
Վարորդական վկայականի առկայություն։
Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեր հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@silinsurance.net էլեկտրոնային հասցեին («ԹԵՄԱ» դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը)։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.