Procurement and Supply Specialist

RENSHIN Urban InvestmentsYerevanstaffampaskelbta 2026-08-28

Մենք փնտրում ենք մոտիվացված, վերլուծական և ստրատեգիկ մտածողությամբ և դետալների նկատմամբ ուշադիր Գնումների և մատակարարման մասնագետ մեր թիմին միանալու համար։ Մասնագետը պատասխանատու է քաղաքաշինական պրոյեկների շրջանակներում գնումների, մրցույթների, մատակարարների կառավարման և մատակարարման համակարգման գործընթացների կառավարման համար։ 

Համապատասխան թեկնածուն պետք է ունենա բացառիկ վերլուծական հմտություններ, բարձր ուշադրություն մանրամասների նկատմամբ և հետաքրքրված լինի գնումների, շինարարության, մատակարարման շղթայի կառավարման և կոմերցիոն վերլուծության ոլորտներով։ Պաշտոնը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են կարիերա կառուցել գնումների, շինարարության կառավարման, կոմերցիոն կառավարման կամ նախագծերի կառավարման ոլորտներում։ 

Գնումներ և մրցույթներ․ ղեկավարել պրոյեկտների գնումների և մրցութային գործընթացները, ներառյալ պլանավորումը, մրցութային փաստաթղթերի պատրաստումը, մրցութային գործընթացների համակարգումը, կոմերցիոն գնահատումները, բանակցությունները և մատակարարների/կապալառուների ընտրությունը։ 

Կոմերցիոն վերլուծություն․ հավաքագրել, վերլուծել և համեմատել մատակարարների և կապալառուների առաջարկները՝ ներառյալ գները, կոմերցիոն պայմանները, բացառումները և տեխնիկական առաջարկները։ Վերլուծել շուկան, պատրաստել կոմերցիոն համեմատական հաշվետվություններ և աջակցել բանակցություններին։ 

Կոմերցիոն ռազմավարության իրականացում․ կազմակերպել մրցութային գործընթացները տանել բանակցություններ, և վերլուծել համագործակցության պայմանները՝ առաջնորդվելով ղեկավարության կողմից սահմանված ռազմավարությամբ, ուղեցույցներով և առաջնահերթություններով։ 

Գնումների հաշվետվություններ և տվյալների կառավարում․ վարել գնումների վերահսկման մատյանները (trackers), մատակարարումների մատյանները, և մատակարարների տվյալների բազաները։ Պատրաստել պարբերական հաշվետվություններ գնումների կարգավիճակի, կնքված պայմանագրերի, մատակարարումների կարգավիճակի և գնումների ռիսկերի վերաբերյալ։ 

Մատակարարների կառավարում․ կազմակերպել նյութերի մատակարարումը և ճշգրիտ ժամանակացույցով առաքումները՝ համագործակցելով շինհրապարակի թիմերի հետ։ Վերահսկել մատակարարումները, մեծ ապրանքների և սարքավորումների մատակարարման ժամկետները, գնումների ընթացիկ փաթեթները, մատակարարների արտադրական գրաֆիկները, լոգիստիկ գործընթացները և մատակարարման հիմնական ժամկետները՝ նախագծերի ժամանակին իրականացման նպատակով։ 

Ծախսերի վերահսկում և բյուջետային համակարգում․ աջակցել ծախսերի օպտիմալացման նախաձեռնություններին՝ համեմատելով գնառաջարկները բյուջեների հետ, կատարելով շուկայական համեմատություններ և բացահայտելով խնայողությունների հնարավորությունները։ 

Համագործակցություն․ սերտորեն համագործակցել պրոյեկտների ղեկավարների, պայմանագրային մասնագետների, ծախսերի վերահսկման մասնագետների, ֆինանսական թիմերի, խորհրդատուների, մատակարարների և կապալառուների հետ՝ ապահովելու նախագծերի հաջող իրականացումը։ 

Այլ հանձնարարություններ․ կատարել բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։ 

Բակալավրի աստիճան բիզնեսի, տնտեսագիտության, ճարտարագիտության, կառավարման, իրավունքի, մատակարարման շղթայի կառավարման, լոգիստիկայի կամ այլ վերլուծական ուղղվածություն ունեցող ոլորտում։ 

3+ տարիների աշխատանքային փորձը ցանկալի է։ Համապատասխան աշխատանքային փորձի բացակայության դեպքում կդիտարկվեն նաև բարձր ակադեմիական առաջադիմություն և ուժեղ վերլուծական ունակություններ ունեցող թեկնածուներ։ 

Բարձր ակադեմիական առաջադիմություն և վերլուծական ունակությունների ապացուցված մակարդակ։ 

Microsoft Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն։ 

Ուժեղ վերլուծական, մաթեմատիկական և տրամաբանական մտածողության ունակություններ։ 

Արագ սովորելու և մեծ ծավալի տվյալների ու տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։ 

Բարձր կազմակերպչական ունակություններ և ուշադրություն մանրամասների նկատմամբ։ 

Մատակարարների, կապալառուների և ներքին շահագրգիռ կողմերի հետ պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն։ 

Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն՝ B2 մակարդակից ոչ ցածր։ 

Սովորելու և մասնագիտական հմտությունները շարունակաբար զարգացնելու պատրաստակամություն։ 

Ինքնուրույն աշխատելու, հանձնարարությունների պատասխանատվությունը ստանձնելու և խնդիրները մինչև վերջնական լուծում հասցնելու կարողություն։

Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։

2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր,  «Ռենշին» ընկերությունը  առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։

Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․

Տարեկան մինչև  6 վճարովի աշխատանքային օրեր

Ամսական մինչև  6 ժամ վճարովի բացակայության իրավունք

Սպորտային ակումբի անդամակցություն

Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր

Անգլերենի անվճար դասընթացներ

Թիմային և կորպորատիվ միջոցառումներ