Community Stakeholder and Regulatory Affairs Specialist
Մենք փնտրում ենք Համայնքային շահառուների և վերահսկողական մարմինների հետ հարաբերությունների կառավարման թիմի մասնագետ, ով կապահովի Ընկերության արդյունավետ համագործակցությունը համայնքային շահառուների, տեղական ինքնակառավարման և պետական վերահսկողական մարմինների հետ։ Նա պատասխանատու է լինելու շահառուների նույնականացման, քարտեզագրման, ներգրավման, պաշտոնական հաղորդակցության ապահովման, դիմում-բողոքների կառավարման և համապատասխան փաստաթղթաշրջանառության իրականացման համար՝ Ընկերության ներքին ընթացակարգերին և գործող օրենսդրությանը համապատասխան
Իրականացնել պրոյեկտների շրջանակներում համայնքային շահառուների, պետական և վերահկողական մարմինների նույնականացում, դասակարգում և ռիսկի գնահատում։
Մշակել, վարել և պարբերաբար թարմացնել համայնքային շահառուների և վերահկողական մարմինների քարտեզագրումը՝ ապահովելով դրանց ամբողջականությունն ու արդիականությունը։
Մշակել և ներկայացնել հաստատման շահառուների հարաբերությունների կառավարման պլանը։
Կազմակերպել և համակարգել հանդիպումներ, հանրային քննարկումներ, լսումները, խորհրդակցություններ և այլ հաղորդակցման միջոցառումներ։
Նախապատրաստել պաշտոնական գրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ համայնքային և պետական վերահկողական շահառուներին։
Վարել ստացված դիմումների, բողոքների, հարցումների, ինչպես նաև համայնքային և պետական վերահկողական շահառուներից ստացված այլ ցանկացած մտից գրությունների ռեգիստրը։
Համակարգել Ընկերության ներքին ստորաբաժանումների միջև աշխատանքը՝ համայնքային և պետական վերահկողական շահառուներին վերաբերվող հարցերով։
Կազմել և ներկայացնել համայնքային և պետական վերահկողական շահառուների հետ հարաբերությունների ընթացիկ կարգավիճակի և ռիսկերի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
Բացահայտել իրավական, գործառնական և հեղինակային ռիսկերը և առաջարկել կանխարգելիչ միջոցառումներ։
Ապահովել փաստաթղթերի վարումը և արխիվացումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (DMS)։
Տարբեր սոցիալական շերտերի շահառուների հետ հաղորդակցության զարգացած հմտություն։
ՀՀ քաղաքաշինության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավական կարգավորումների իմացություն։
Պաշտոնական գրագրության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
Բանակցությունների, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման զարգացած կարողություններ։
Պաշտոնական գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
Հաշվետվությունների մշակման գործիքների իմացություն։
Բարձրագույն կրթություն՝ Իրավագիտություն, Կառավարում, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ կամ հարակից ոլորտ։
Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ պետական մարմինների, քաղաքաշինական նախագծերի կամ շահառուների կառավարման ոլորտում։
Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։
2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր, «Ռենշին» ընկերությունը առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։
Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․
Տարեկան մինչև 6 վճարովի աշխատանքային օրեր
Ամսական մինչև 6 ժամ վճարովի բացակայության իրավունք
Սպորտային ակումբի անդամակցություն
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր
Անգլերենի դասընթացներ
Թիմային և կորպորատիվ միջոցառումներ