Merchandiser

Philip Morris Armenia LLCGavar, Yerevanstaffampaskelbta 2026-09-15

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ծառայությունների հիմնական մատակարար հանդիսացող «Կարատ Թրեյդ» ՍՊԸ-» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Վաճառքի տեխնիկական աջակցման մասնագետների (մերչնդայզեր):

Վաճառքի տեխնիկական աջակցման մասնագետը պատասխանատու է մանրածախ առևտրի կետերում ապրանքների դասավորության, տեսանելիության, շուկայի զարգացման և հաճախորդների հետ համագործակցության համար՝ նպաստելով վաճառքի աճին և բրենդի ճանաչելիությանը։

Այցելել պլանավորված մանրածախ վաճառակետեր

Հավաքագրել տվյալներ ապրանքանիշի վերաբերյալ և վերահսկել շուկայի զարգացումը

Ապահովել ապրանքների ճիշտ դասավորություն, տեսանելիություն և սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում

Տեղադրել և վերահսկել վաճառքի կետերում գովազդային նյութերը՝ ըստ վաճառքի ռազմավարության

Պահպանել և զարգացնել հարաբերություններ մանրածախ հաճախորդների հետ

Տրամադրել տեղեկատվություն արտադրանքի մասին և աջակցել վաճառքի գործընթացին

Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ

Արագ սովորելու ունակություն, ազնվություն և պատասխանատվություն

Վարորդական իրավունք և սեփական մեքենայի առկայություն

Համակարգչային ծրագրերի հետ աշխատելու հմտություններ (Excell, Outlook)

Աշխատանքային փորձ մերչնդայզինգի կամ վաճառքի ոլորտում՝ ցանկալի է առնվազն 1 տարի

Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում

Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն