Առևտրի կենտրոնի տնօրեն

Partner CompanyKapanstaffampaskelbta 2026-08-27
Privaloma:E-Commerce

Գործընկեր կազմակերպությունը Կապան քաղաքում աշխատանքի է հրավիրում Առևտրի կենտրոնի տնօրենի։ Պաշտոնի նպատակն է ղեկավարել անձնակազմը, համակարգել վաճառքի ամբողջական շղթան, իրականացնել ցուցանիշների վերլուծություն և ապահովել առևտրի կենտրոնի շարունակական զարգացումն ու ծավալների աճը։

Անձնակազմի կառավարում. Աշխատանքների արդյունավետ բաշխում, առաջադրանքների սահմանում և դրանց կատարման վերահսկողություն:

Վաճառքի գործընթացի համակարգում. Ապրանքների պատվերների պլանավորումից մինչև հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովում:

Վերլուծություն և պլանավորում. Վաճառքի ծավալների, ցուցանիշների և միտումների պարբերական վերլուծության իրականացում:

Բիզնեսի զարգացում. Նոր հաճախորդների ներգրավման, վաճառքի ծավալների ավելացման և սպասարկման մակարդակի բարձրացմանն ուղղված ռազմավարությունների մշակում և իրագործում:

Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում):

Առևտրի (Retail) ոլորտում ղեկավար պաշտոնի 3-5 տարվա աշխատանքային փորձ:

Ծրագրային հմտություններ. MS Office-ի գերազանց իմացություն, առևտրային ավտոմատացված համակարգերից որևէ մեկի իմացություն (Supermag, 1C, ՀԾ-Առևտուր կամ Haysell):

Լեզուների իմացություն. Ռուսերենի և անգլերենի իմացություն:

Մասնագիտական հմտություններ. Վաճառքի վերլուծական գործիքների և մեթոդների տիրապետում, թիմի կառավարման և ռազմավարական մտածողության բարձր մակարդակ:

Դիմել կարող եք ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV):