Call center operator Abovyan city

OVIOAbovyanstaffampaskelbta 2026-10-28

Your tasks

Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության բաժանորդների որակյալ, արագ և արդյունավետ սպասարկում՝ նպաստելով բաժանորդների հետ դրական և երկարաժամկետ համագործակցությանը։

OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․

  • Ընկերության հաճախորդների կողմից ստացված զանգերի ընդունում,
  • Զանգերի ընթացքում ստացված դիմումների, բողոքների և խնդիրների գրանցում ու մշակում,
  • Աշխատանքների իրականացման նպատակով համապատասխան բաժինների հետ հետադարձ կապի ապահովում,
  • Ընկերության ընթացակարգերի իրականացում` կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու բաժանորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,
  • Ընկերության հաճախորդներին տրամադրվող սպասարկում` հաճախորդների աջակցման կարգին համապատասխան (Խափանման հայտի բացում, խափանման հայտի փակում, այլ),
  • Ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ /CRM/ համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
  • Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
  • Տելեմարքեթինգային ակցիաների իրականացում,
  • Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

Requirements

Արի մեր թիմ, եթե...

  • Սիրում ես շփվել մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,
  • Համբերատար ես, հետևողական և ուշադիր,
  • Գիտես, որ ժպիտը կարևոր է և լսելի նույնիսկ խոսափողի մյուս կողմում, 
  • Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ

Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
  • Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
  • Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:

What we offer

OVIO-ում աշխատելու առավելությունները

  • Առողջության ապահովագրություն,
  • Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն գիշերային հերթափոխի համար,
  • Բոնուսային համակարգ,
  • Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
  • Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
  • Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
  • Թիմային միջոցառումներ,
  • Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։