New Way Holding a freight transportation company, is expanding its team and is looking for a Customer Support Specialist with experience in logistics.

New Way Holding LLCYerevanstaffampaskelbta 2026-08-18
Ši darbo vieta nebeskelbiama
Šaltinis pašalino skelbimą — kandidatuoti per pradinę nuorodą nebegalima.

Մեզ անհրաժեշտ է արդյունք ստեղծող և պատասխանատու աշխատակից, ով տիրապետում է միջազգային բեռնափոխադրումների օպերացիոն գործընթացներին, ունի հաճախորդամետ մոտեցում և պատրաստ է ապահովել մեր հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։ Եթե Դուք սիրում եք լոգիստիկայի դինամիկան, կարողանում եք արագ ու արդյունավետ լուծումներնտալ ֆորսմաժորային իրավիճակներում, պատրաստ եք ստանձնել պատասխանատվություն և ձգտում եք նոր բարձունքների, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։

Առկա հաճախորդների հետ ընթացիկ հաղորդակցության ապահովում, հարցումների մշակում և բարձրորակ սպասարկման իրականացում

Բեռնափոխադրման ամբողջական օպերացիոն գործընթացի կազմակերպում, տեղաշարժի մշտական մոնիտորինգ (tracking) և հաճախորդներին ժամանակին իրազեկում

Միջազգային գործընկերների, փոխադրողների, ծովային/օդային գծերի և գործակալների հետ օպերատիվ կապի պահպանում

Բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում (CMR, BL, AWB)

Ծագած ընթացիկ խնդիրների, ուշացումների և ֆորսմաժորային իրավիճակների արագ ու անխափան լուծում

MS Office (Word, Excel) և էլեկտրոնային հաղորդակցության (Email/CRM) գործիքների   գերազանց իմացություն

Միջազգային բեռնափոխադրումների (ցամաքային, ծովային, օդային) օպերացիոն   գործընթացների և Incoterms պայմանների գերազանց իմացություն

Միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների հետ շարունակական կապի ապահովում, հարցումների մշակում և օպերատիվ հաղորդակցություն

Լեզուների (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գերազանց իմացություն և բարձր   հաղորդակցման հմտություններ

Բարձր պատասխանատվություն, սթրեսակայունություն, բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ կառավարելու (Multitasking) ունակություն և ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն

Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ ՝ 10։00 - 18։00 աշխատանքային ժամերով։

Ընկերությունն առաջարկում է մրցունակ վարձատրություն և արդյունքների վրա հիմնված բոնուսային համակարգ։ Վարձատրության վերջնական պայմանները քննարկվում են անհատական կարգով՝ հարցազրույցի ընթացքում (հիմնվելով թեկնածուի փորձի և որակավորման վրա)։ Ձեր ֆինանսական հաջողությունը ուղղակիորեն կախված է Ձեր աշխատանքի արդյունավետությունից և մանրուքների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից։