General Manager
Նյու Նաիրի հյուրանոցը փնտրում է փորձառու և առաջնորդական հմտություններով օժտված Գլխավոր մենեջեր/ղեկավար (General Manager), ով կկարողանա արդյունավետ ղեկավարել հյուրանոցի ամբողջ գործունեությունը, ապահովել բարձրակարգ սպասարկման ստանդարտներ։ (խնդում ենք հայտարարությունը ուշադիր կարդալ ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՊԱՐՏԱԴԻՐ
- Կազմակերպել և վերահսկել հյուրանոցի առօրյա գործունեությունը
- Ապահովել բարձրակարգ հաճախորդների սպասարկում և արագ արձագանքել բողոքներին
- Կառավարել և մոտիվացնել անձնակազմը (ընդունում, ուսուցում, վերահսկում)
- Հետևել ամրագրումների, զբաղվածության և եկամուտների ցուցանիշներին
- Աշխատել ամրագրման համակարգերի (TrioSoft) և օնլայն հարթակների (Booking,expedia.ostrovok ) հետ
- Կազմել հաշվետվություններ և վերլուծել արդյունքները
- Վերահսկել մաքրության, անվտանգության և ծառայությունների որակը
- Համագործակցել մատակարարների և գործընկերների հետ
- Մշակել և իրականացնել վաճառքի և մարքեթինգային ռազմավարություններ
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձը հյուրանոցային բիզնեսում ՊԱՐՏԱԴԻՐ է
- Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
- Հաճախորդների սպասարկման բարձր մշակույթ
- Կազմակերպչական և բազմաֆունկցիոնալ աշխատանքի ունակություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծում
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, PMS համակարգեր)
- Օնլայն հարթակների, Booking,expedia.ostrovok ամրագրման աշխատանքային փորձը պարտադիր է
- Լեզուների իմացություն (անգլերեն , ռուսերեն պարտադիր, այլ լեզուներ՝ ցանկալի)
Աշխատանքային փորձից, ունակություններից և գիտելիքներից կախված՝ կարող ենք քննարկել պայմաններ ։
Խնդրում ենք դիմեն միայն հյուրանոցային բիզնեսի հետ առնչված թեկնածուները