Lawyer
«NCI SOLUTIONS» ՍՊԸ Փաստաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի, որը կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության իրավական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը
Կազմել պայմանագրեր, դատավարական փաստաթղթեր, գրություններ, նամակներ, դիմումներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Կատարել իրավական հարցերի ուսումնասիրություն և կազմել վերլուծություններ:
Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն և սպասարկել ընթացիկ իրավական հարցերով:
Հետևել օրենսդրական փոփոխություններին և գնահատել դրանց ազդեցությունը հաճախորդների կամ ընկերության գործունեության վրա։
Մասնակցել բանակցություններին և տրամադրել ռազմավարական իրավական խորհրդատվություն գործարքների և կորպորատիվ նախագծերի ընթացքում:
Բարձրագույն իրավաբանական կրթություն,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,
Քաղաքացիական և վարչական օրենսդրությունների լավ իմացություն,
Իրավական վերլուծական մտածողություն և իրավական որոնողական հմտություններ,
Մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման պատրաստակամություն,
Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն,
Միաժամանակ մի քանի նախագծերի կառավարման ունակություն
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն, իսկ այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։