Financial specialist
Մենք փնտրում ենք Ֆինանսիստի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի ընկերության ֆինանսական գործառնությունների համակարգմամբ՝ աշխատելով բանկերի, հաշվապահական ծառայություն մատուցող գործընկերների և այլ ֆինանսական կառույցների հետ։
Պարտականություններ
• Ընկերության բանկային հաշիվների և բանկային գործարքների կառավարում • Բանկերի հետ ամենօրյա հաղորդակցության և գործարքների համակարգում • Վճարումների, փոխանցումների և ֆինանսական փաստաթղթերի պատրաստում ու վերահսկում • Հաշվապահական աութսորսինգ ծառայություն մատուցող ընկերության հետ աշխատանքի համակարգում • Ֆինանսական տվյալների հավաքագրում, ստուգում և համապատասխանեցում • Դրամական հոսքերի և ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերահսկում • Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստման աջակցություն • Գործընկերների և մատակարարների հետ ֆինանսական հարցերի համակարգում • Անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրում ներքին և արտաքին գործընկերներին
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ հարակից ոլորտում • 1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում • Բանկային գործարքների և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ • Excel-ի լավ իմացություն • Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում • Հաղորդակցման և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հմտություններ • Հայերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի