Բրենդի կերպար (Brand Mascot)
ՄՈԳՈ-ն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար:
Դուք կարող եք միանալ մեզ՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:
Կերպարի մարմնավորում և մեդիա ներգրավում
-Կերպարային վարքագծի դրսևորում․ Հանդես գալ որպես բրենդի պաշտոնական կերպար (Mascot) միջոցառումների և մարքեթինգային արշավների ընթացքում
-Վիդեոնկարահանումներ․ Անհրաժեշտության դեպքում մասնակցել կարճ վիդեոնկարահանումներին (սոցցանցերի content-ի համար)
-Թիմային աշխատանք․ Աշխատել մարքեթինգի թիմի հետ՝ արշավների նպատակներին և սցենարին համապատասխան գործելու համար
Լսարանի ներգրավում և բրենդի ապրանքանիշի ներկայացում
-Ակտիվ ներգրավում․ Անմիջականորեն ներգրավել անցորդներին ու այցելուներին՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը
-Էմոցիոնալ կապ․ Ստեղծել անմիջական, դրական և ջերմ մթնոլորտ լսարանի հետ յուրաքանչյուր շփման ընթացքում
Կրթությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) կամ հարակից արվեստի/մշակութային կրթական կառույցներում ցանկալի է
Ժամանցային ոլորտում, միջոցառումներին կամ լսարանի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Արտիստիզմ և ոչ վերբալ հաղորդակցություն․ Բարձր էներգիա, դերասանական/պլաստիկ տվյալներ և մարմնի լեզվի, ժեստերի ու միմիկայի միջոցով անկաշկանդ, վստահ ու էմպատիկ շփում հաստատելու ունակություն
Կոստյումային հագուստով ակտիվ ֆիզիկական շարժումներ կատարելու ունակություն, ինչպես նաև բաց, անկաշկանդ և վստահ հաղորդակցման հմտություններ (այդ թվում՝ առանց խոսքի, ժեստերի և մարմնի լեզվի միջոցով)՝ մեծ լսարանի կամ տեսախցիկի առջև ելույթ ունենալու համար
Դերասանական և բեմական տեխնիկաներ․ Բեմական շարժման, պանտոմիմայի, ոչ վերբալ (non-verbal) հաղորդակցման և տեսախցիկի առջև աշխատանքի հիմնական տեխնիկաների իմացություն
Լեզվական իմացություն և անվտանգության ընթացակարգեր․ Հայերենի գերազանց տիրապետում (բանավոր հաղորդակցման համար), ինչպես նաև միջոցառումների վայրերում անվտանգության, էթիկայի և Mascot-կոստյումով աշխատանքի հիմնական կանոնների/ընթացակարգերի իմացություն
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն, ըստ անհրաժեշտության
If you are interested and want to apply, please follow the link: https://talent.sage.hr/jobs/04425901-bb7f-4d17-8969-ccb18edeb13e
www.mogo.am
012 700 700
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից