Գլխավոր Վարկային մասնագետ
«ՄԿ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է Գլխավոր վարկային մասնագետի՝ բիզնես հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման համար։ Մասնագետը կիրականացնի հաճախորդների բիզնեսի և ֆինանսական վերլուծություն, կգնահատի ռիսկերը և կնպաստի որակյալ վարկային պորտֆելի ձևավորմանը։
Ներգրավել հաճախորդներ (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն)
Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում
Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը,
Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե
Ձևավորել որակյալ վարկային պորտֆել,
Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ
Բարձրագույն կրթություն
1-3 տարվա աշխատանքային փորձ բիզնես վարկավորման ոլորտում
Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ
Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն
Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
Թիմում աշխատելու և կազմակերպչական ունակություններ,
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV,Resume) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ info@mkkredit.am պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 15.10.2026թ.:
Շնորհակալություն:
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.