Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետ
Մենք փնտրում ենք մոտիվացված, տեխնիկական մտածելակերպ ունեցող և պատասխանատու Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետ, որը կմիանա մեր թիմին և կաջակցի բուժաշխատողներին բժշկական սարքավորումների ճիշտ, արդյունավետ և անվտանգ կիրառման գործընթացում։ Մասնագետը պատասխանատու կլինի բժշկական սարքավորումների կլինիկական և տեխնիկական կիրառման աջակցության, արտադրանքի ցուցադրությունների, օգտագործողների վերապատրաստման և սարքավորումների ներդրման գործընթացների համար՝ սերտորեն համագործակցելով բժիշկների, բուժքույրերի, հիվանդանոցների տեխնիկական անձնակազմի, վաճառքի թիմի, արտադրողների և միջազգային գործընկերների հետ։ Իդեալական թեկնածուն պետք է հարմարավետ զգա իրեն բժշկական մասնագետների հետ շփվելիս, կարողանա տեխնիկական տեղեկատվությունը ներկայացնել պարզ և հասկանալի ձևով և ունենա մեծ հետաքրքրություն բժշկական տեխնոլոգիաների նկատմամբ։
Բժիշկների, բուժքույրերի, տեխնիկական անձնակազմի և այլ բուժաշխատողների համար կազմակերպել և իրականացնել բժշկական սարքավորումների պրոդուկտային ցուցադրություններ և գործնական վերապատրաստումներ։ Աջակցել հաճախորդներին բժշկական սարքավորումների ճիշտ, արդյունավետ և անվտանգ օգտագործման հարցերում։ Մասնակցել սարքավորումների տեղադրման գործընթացներին և աջակցել նոր սարքավորումների ներդրմանը, սկզբնական կարգաբերմանը և օգտագործողների ուսուցմանը։ Բացատրել սարքավորումների գործառույթները, հնարավորությունները, կարգավորումները, աշխատանքային ռեժիմները և կլինիկական կիրառությունները։ Սերտորեն համագործակցել վաճառքի ներկայացուցիչների հետ՝ հաճախորդների կարիքները հասկանալու և համապատասխան տեխնիկական/կիրառական լուծումներ առաջարկելու նպատակով։
Աջակցել վաճառքի թիմին նախավաճառքային փուլում՝ արտադրանքի տեխնիկական և կիրառական հարցերի վերաբերյալ։ Հաճախորդների հետ քննարկել սարքավորման հնարավորությունները և համապատասխանությունը տվյալ կլինիկական կիրառությանը։ Կապ պահպանել արտադրողների և միջազգային գործընկերների հետ՝ արտադրանքի, տեխնիկական և կիրառական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և խնդիրներ լուծելու նպատակով։ Հավաքագրել և տրամադրել արտադրողների կողմից ստացված տեխնիկական և կիրառական տեղեկատվությունը ներքին թիմին և հաճախորդներին։ Պատրաստել և թարմացնել ուսուցման նյութեր, պրեզենտացիաներ, օգտագործման ուղեցույցներ, product documentation և այլ մասնագիտական նյութեր։ Մասնակցել արտադրանքի ցուցադրություններին, workshops, ցուցահանդեսներին, սեմինարներին և բժշկական կոնֆերանսներին։ Սարքավորման տեղադրումից և ուսուցումից հետո իրականացնել հաճախորդների հետ հետադարձ կապ և follow-up՝ ապահովելու սարքավորման հաջող ներդրումն ու արդյունավետ օգտագործումը։ Հետևել հաճախորդների կողմից բարձրացված տեխնիկական և կիրառական հարցերին և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել արտադրողին կամ համապատասխան մասնագետին։ Մասնակցել սարքավորումների troubleshooting գործընթացներին՝ իր իրավասության սահմաններում։ Մշտապես թարմացնել գիտելիքները վստահված բժշկական սարքավորումների, դրանց տեխնիկական հնարավորությունների և համապատասխան կլինիկական կիրառությունների վերաբերյալ։ Հետևել արտադրողների կողմից տրամադրվող նոր արտադրանքներին, տեխնիկական փոփոխություններին, software updates-ին և նոր կիրառություններին։ Անհրաժեշտության դեպքում այցելել Հայաստանի հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ և այլ առողջապահական հաստատություններ։ Անհրաժեշտության դեպքում աջակցել tender-ների և խոշոր նախագծերի տեխնիկական/կիրառական մասի նախապատրաստմանը։ Պահպանել հաճախորդների, սարքավորումների և ընկերության վերաբերյալ մասնագիտական և առևտրային տեղեկատվության գաղտնիությունը։
Առնվազն բակալավրի աստիճան Biomedical Engineering, Medical Engineering, Nursing, Medicine կամ համապատասխան տեխնիկական/բժշկական ոլորտում։ Բժշկական սարքավորումների, healthcare, biomedical technology կամ կլինիկական միջավայրում աշխատանքային փորձ։
Բժշկական սարքավորումների կիրառման, տեխնիկական աջակցության, sales support-ի կամ օգտագործողների վերապատրաստման փորձը կդիտվի որպես առավելություն։ Լավ տեխնիկական մտածելակերպ և բարդ բժշկական սարքավորումները արագ սովորելու և յուրացնելու ունակություն։ Տեխնիկական և կլինիկական տեղեկատվությունը բժիշկներին և այլ բուժաշխատողներին պարզ, հասկանալի և պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելու կարողություն։ Հիվանդանոցներում և կլինիկական միջավայրում պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատելու մոտեցում։ Գերազանց հաղորդակցական և պրեզենտացիոն հմտություններ։ Ուժեղ կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։ Խնդիրները բացահայտելու, վերլուծելու և լուծման ուղղությամբ աշխատելու կարողություն։ Ինքնուրույն աշխատելու և թիմի կազմում արդյունավետ համագործակցելու ունակություն։ Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Microsoft Office-ի լավ իմացություն։ Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։ Հայաստանի տարածքում աշխատանքային այցերի պատրաստակամություն։ Մասնագիտական նոր գիտելիքներ և տեխնոլոգիաներ սովորելու բարձր մոտիվացիա։
Մրցակցային աշխատավարձ՝ փորձին և որակավորմանը համապատասխան։ Պաշտոնական աշխատանք և երկարաժամկետ կարիերայի հնարավորություն։ Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։ Աշխատանք ժամանակակից բժշկական սարքավորումների և նորարարական healthcare տեխնոլոգիաների հետ։ Միջազգային արտադրողների և բժշկական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ համագործակցության հնարավորություն։ Միջազգային վերապատրաստումների, training-ների, workshops-ի, ցուցահանդեսների և բժշկական կոնֆերանսների մասնակցության հնարավորություն։ Նոր սարքավորումների և տեխնոլոգիաների վերաբերյալ շարունակական մասնագիտական ուսուցում։ Պրոֆեսիոնալ, աջակցող և համագործակցային աշխատանքային միջավայր։ Ընկերության ներսում մասնագիտական պատասխանատվության և կարիերայի հետագա ընդլայնման հնարավորություն։