Tax Compliance Accountant
Նկարագրություն
Հարկային համապատասխանության գծով հաշվապահը պատասխանատու է ընկերության կողմից ներկայացվող բոլոր հարկային հաշվետվությունների ճշգրտությունն ու համապատասխանությունը ապահովելու համար։ Այս պաշտոնը ներառում է Գլխավոր հաշվապահին աջակցելը՝ ընկերության բոլոր հարկային հաշվետվությունները ճշգրիտ, գործող օրենսդրությանը համապատասխան և սահմանված ժամկետներում պատրաստելու նպատակով։
Պարտականությունները ներառում են ֆինանսական գրառումների և հարկային հաշիվ-ապրանքագրերի վերլուծությունն ու համադրումը, ինչպես նաև յուրաքանչյուր ներկայացվող հարկային հաշվետվության համար անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերի պատրաստումը։
Հարկային համապատասխանության գծով հաշվապահը սերտորեն համագործակցում է Գլխավոր հաշվապահի և Գլխավոր հաշվապահի տեղակալի հետ՝ ապահովելու բոլոր հարկային հաշվետվությունների ճշգրտությունը, ամբողջականությունը և ժամանակին ներկայացումը։
Հիմնական պատասխանատվություններ և արդյունքային ցուցանիշներ
Հարկային հաշվետվությունների համապատասխանություն և ճշգրտություն
Պատրաստել ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկ) ամսական հաշվետվությունների օժանդակ հաշվարկները։
Պատրաստել եռամսյակային Պահվող հարկի (Withholding Tax) հաշվետվության օժանդակ Excel ֆայլը։
Պատրաստել Շահութահարկի հայտարարագրի օժանդակ հաշվարկներն ու փաստաթղթերը։
Պատրաստել աշխատակիցների հարկվող եկամուտների և տրամադրված բարիքներից (taxable benefits) բխող եկամտային հարկի վերաբերյալ օժանդակ փաստաթղթերը։
Պատրաստել ռոյալթի վճարների հետ կապված հարկային հաշվարկները։
Վերանայել մատակարարների կողմից էլեկտրոնային հաշիվների համակարգում ներկայացված հաշիվները, համադրել դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ և նախապատրաստել ընկերության կողմից հաստատման համար։
Հետևել հարկային օրենսդրության և կարգավորումների փոփոխություններին ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել Ֆինանսական թիմին։
Պատրաստել ներկայացումներ, ուղեցույցներ և համառոտ տեղեկագրեր՝ հարկային օրենսդրության փոփոխությունները և դրանց ազդեցությունը ընկերության գործունեության ու հարկային համապատասխանության պարտավորությունների վրա պարզաբանելու նպատակով։
Հաշվապահական հաշվառում
Պատրաստել ԱԱՀ-ի հետ կապված գործարքների և հաշիվների գրանցման հաշվապահական ձևակերպումները (journal entries)։
Կատարել այլ հաշվապահական պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։
Ֆինանսական պլանավորում
Աջակցել Ֆինանսական թիմին բյուջեների և կանխատեսումների պատրաստման գործընթացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հարկերի հետ կապված դրամական հոսքերի խորքային վերլուծությանը։
Համադրել փաստացի դրամական հոսքերը բյուջեով նախատեսված ցուցանիշների հետ և տրամադրել շեղումների բացատրությունները։
Բացահայտել և վերլուծել շեղումների հիմնական պատճառները, ներառյալ պատրաստի արտադրանքի վաճառքը, հանքարդյունահանման գործունեությունը, գնումները և այլ նշանակալի գործարար գործարքները։
Ներքին հսկողություն
Ապահովել, որ հաշվապահական բոլոր մշակված գործարքները համապատասխանեն ընկերության ներքին հսկողության քաղաքականություններին և կիրառելի օրենսդրական պահանջներին։
Որակավորումներ, փորձ, գիտելիքներ և հմտություններ
Հիմնական աշխատանքային փոխգործակցություններ
Ներքին
Ֆինանսների ղեկավար (Finance Manager)
Գլխավոր հաշվապահ
Ֆինանսական թիմ
Արտաքին
Ֆինանսական աուդիտորներ
Հարկային աուդիտորներ
Մատակարարների և հաճախորդների հաշվապահական բաժիններ
Որակավորումներ
Ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում բակալավրի աստիճան։
Աշխատանքային փորձ
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հարկային հաշվապահության ոլորտում, նախընտրելի է հանքարդյունաբերական ոլորտում։
Գիտելիքներ
Հարկային օրենսդրության և դրա գործնական կիրառման գերազանց իմացություն։
Հմտություններ
Հարկային օրենսդրության և դրա գործնական կիրառման գերազանց իմացություն։
ERP համակարգերի հետ աշխատելու փորձ և նոր համակարգեր արագ յուրացնելու կարողություն։
Թիմային աշխատանքի և համագործակցության բարձր կարողություններ։
Անգլերեն լեզվի Upper-Intermediate (B2) կամ ավելի բարձր մակարդակի իմացություն։
Լավ հաղորդակցման և շահագրգիռ կողմերի (stakeholders) հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։
Բարձր վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում աշխատանքները կատարելու կարողություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։
Kontaktinis asmuo
Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.