Materials Accountant

Lydian Armenia CJSCYerevanstaffampaskelbta 2026-09-18

Նյութական արժեքների հաշվապահը պատասխանատու է նյութական արժեքների և պաշարների հետ կապված բոլոր գործարքների ճշգրիտ հաշվառման, գնահատման և համապատասխանեցման (համադրման) համար։ Պաշտոնը նպաստում է պաշարների արդյունավետ վերահսկմանը՝ ապահովելով նյութերի մուտքերի, ելքերի, տեղափոխումների և պահեստային մնացորդների ճշգրիտ հաշվառումը, ինչպես նաև այն, որ պաշարները գրանցվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը և կիրառելի ֆինանսական հաշվետվության ստանդարտներին համապատասխան։

Նյութական արժեքների հաշվապահը սերտորեն համագործակցում է Պահեստի, Գնումների, Գործառնական և Ֆինանսական թիմերի հետ՝ ապահովելու պաշարների հաշվառման ամբողջականությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև աջակցելու ֆինանսական հաշվետվությունների ժամանակին պատրաստմանը։

Հիմնական պատասխանատվություններ և ակնկալվող արդյունքներ

Նյութական արժեքների հաշվառում

Հաշվապահական համակարգում գրանցել և համադրել պաշարների և նյութական արժեքների հետ կապված բոլոր գործարքները։

Վերանայել, աջակցել և գրանցել նյութերի մուտքագրման, դուրսգրման, տեղափոխման, վերադարձի և ճշգրտման գործարքները։

Վարել հիմնական միջոցների հաշվառման գրանցամատյանը, ստեղծել հիմնական միջոցների քարտեր և գրանցել հիմնական միջոցների բոլոր շարժերը։

Վերանայել և համադրել պաշարների անվանումներն ու կոդերը՝ սերտ համագործակցելով Գնումների թիմի հետ՝ ապահովելու տվյալների բազայի ամբողջականությունը և բացառելու կրկնվող կամ սխալ կոդավորումները։

Վերահսկել պաշարների մնացորդները և բացահայտել անսովոր կամ անհամապատասխան գործարքները։

Կատարել այլ հաշվապահական պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։

Ամսական և տարեկան համադրումներ ու վերահսկողություն

Վերահսկել պաշարների գնահատումը և ապահովել, որ նյութական արժեքները հաշվառվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը համապատասխան։

Մասնակցել պաշարների գույքագրմանը, համադրել գույքագրման արդյունքները հաշվառման տվյալների հետ և ուսումնասիրել հայտնաբերված շեղումները։

Մասնակցել հիմնական միջոցների գույքագրմանը, համադրել արդյունքները և ուսումնասիրել առկա շեղումները։

Պատրաստել պաշարների հետ կապված համադրման հաշվետվություններ, վերլուծական աղյուսակներ և կառավարչական հաշվետվություններ։

Աջակցել ներքին և արտաքին աուդիտորներին՝ տրամադրելով պաշարների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և բացատրություններ։

Ներքին հսկողություն

Ապահովել, որ մշակված բոլոր հաշվապահական գործարքները համապատասխանեն ընկերության ներքին հսկողության քաղաքականություններին և գործող օրենսդրական պահանջներին։

Որակավորումներ, փորձ, գիտելիքներ և հմտություններ

Հիմնական աշխատանքային փոխգործակցություններ

Ներքին

Ֆինանսների բաժին

Պահեստի և Գնումների բաժիններ

Գործառնական և Արտադրական ստորաբաժանումներ

Արտաքին

Մատակարարներ (այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրականացնել պաշարների համադրում կամ ստանալ հիմնավորող փաստաթղթեր)

Որակավորումներ

Ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում բակալավրի աստիճան։

Աշխատանքային փորձ

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում, նախընտրելի է նյութական արժեքների կամ հիմնական միջոցների հաշվառման ուղղությամբ։

Գիտելիքներ

ERP համակարգերի հետ աշխատելու փորձ և նոր համակարգեր արագ յուրացնելու կարողություն։

Microsoft Excel-ի և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործիքների լավ իմացություն։

Պաշարների հաշվառման սկզբունքների և մեթոդաբանության խորքային իմացություն։

Հմտություններ

Բարձր ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Անգլերեն լեզվի Upper-Intermediate (B2) կամ ավելի բարձր մակարդակի իմացություն։

Թիմային աշխատանքի և արդյունավետ համագործակցության բարձր հմտություններ։

Լավ հաղորդակցման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու կարողություն։

Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։

Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.