Gold Room Operator

Lydian Armenia CJSCVaykstaffampaskelbta 2026-09-02

Զուլարանի Օպերատորի պաշտոնը կարևոր գործնական դեր ունի զուլարանի ամենօրյա անվտանգ և ճշգրիտ աշխատանքն ապահովելու գործում։ Դուք պատասխանատու կլինեք հալեցման գործընթացների, դորե ձուլակտորների ձուլման, նստվածքների մաքրման, խարամի կառավարման և վերջնական ոսկու արտադրանքի ստացման համար։ Ենթարկվելով Զուլարանի Վերահսկիչին՝ այս պաշտոնը կենտրոնացած է բոլոր առաջադրանքները զգուշությամբ և պատասխանատվությամբ կատարելու, սահմանված ընթացակարգերին խստորեն հետևելու, անվտանգության և պահպանության բարձր մակարդակ ապահովելու, ինչպես նաև լավ վերականգնման արդյունքների ձեռքբերմանը աջակցելու վրա։

Աշխատավայրում ամբողջական ուսուցում և վերապատրաստում կտրամադրվի Վերահսկիչի կողմից, ուստի զուլարանում աշխատանքային նախորդ փորձը պարտադիր չէ։ Մենք փնտրում ենք վստահելի, մանրուքներին ուշադրություն դարձնող աշխատակիցների, ովքեր լրջորեն են վերաբերվում անվտանգության պահանջներին և կարող են ճշգրիտ հետևել տրված հրահանգներին։

Զուլարանի Օպերատորի հիմնական պարտականությունները

  • Կատարել զուլարանի բոլոր գործառնությունները՝ համաձայն հաստատված ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOP) և աշխատանքային հրահանգների։
  • Նախքան աշխատանքների մեկնարկը կատարել զուլարանի սարքավորումների և աշխատանքային տարածքների նախնական ստուգումներ։
  • Անվտանգ կերպով շահագործել իրեն վերապահված զուլարանի սարքավորումները՝ սահմանված գործառնական պարամետրերի շրջանակներում։
  • Վերահսկել աշխատանքային պայմանները և անմիջապես տեղեկացնել անսարքությունների, սարքավորումների խափանումների կամ գործընթացի շեղումների մասին։
  • Պահպանել մաքրությունն ու կարգուկանոնը՝ ապահովելով, որ զուլարանը մշտապես լինի մաքուր, կազմակերպված և աշխատանքի համար պատրաստ վիճակում։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել պլանային կանգառների, ստուգումների, մաքրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին։
  • Ոսկի պարունակող նյութերի հետ աշխատել բացառապես հաստատված ընթացակարգերի և անվտանգության պահանջների համաձայն։
  • Ապահովել, որ զուլարան մուտք գործող, զուլարանի ներսում տեղաշարժվող և զուլարանից դուրս եկող բոլոր նյութերը պատշաճ կերպով գրանցվեն։
  • Լիազորված լինելու դեպքում մասնակցել կշռման, ստուգման, հաշտեցման (reconciliation) և նյութերի փոխանցման գործընթացներին։
  • Ապահովել, որ տարաները, սկուտեղները, գործիքները և նյութերի տեղափոխման համար նախատեսված սարքավորումները պատշաճ կերպով նույնականացված և վերահսկվող լինեն։
  • Անմիջապես տեղեկացնել Վերահսկիչին ցանկացած անհամապատասխանության, կորստի, արտասովոր իրավիճակի կամ չարտոնված գործունեության կասկածի մասին։
  • Պահպանել ոսկի պարունակող նյութերի վերահսկման և փոխանցման անընդհատ շղթան (Chain of Custody)։
  • Ճշգրիտ լրացնել գործառնական մատյանները, ստուգաթերթերը, նյութերի շարժի գրանցումները և պահանջվող այլ փաստաթղթերը։
  • Սահմանված ընթացակարգերի համաձայն գրանցել քաշերը և համապատասխան գործառնական տեղեկատվությունը։
  • Մասնակցել հերթափոխային և/կամ արտադրական արշավների ընթացքում զուլարանի նյութերի հաշտեցման գործընթացներին։
  • Յուրաքանչյուր հերթափոխի ավարտին ապահովել փաստաթղթերի ամբողջական լրացումն ու պատշաճ փոխանցումը։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել գույքագրման, ներքին աուդիտի, մետալուրգիական հաշվառման և անվտանգության ստուգումների գործընթացներին։

Առողջություն, անվտանգություն և պահպանություն

  • Հետևել Ընկերության առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի (HSE) բոլոր պահանջներին, զուլարանի անվտանգության ընթացակարգերին և հանքի/արտադրամասի կանոնակարգերին։
  • Օգտագործել պահանջվող անհատական պաշտպանիչ միջոցները (PPE) և ապահովել, որ աշխատանքները կատարվեն համապատասխան ռիսկերի վերահսկման միջոցների ներքո։
  • Ոչ սովորական աշխատանքներ իրականացնելուց առաջ մասնակցել Take 5, JSA, JHA և ռիսկերի գնահատման այլ գործընթացներին։
  • Պահպանել զուլարանի գործունեությանը, արտադրական տվյալներին, անվտանգության միջոցառումներին և ոսկու պաշարներին վերաբերող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը։
  • Մշտապես ապահովել մուտքի սահմանափակումների և անվտանգության արձանագրությունների պահպանումը։
  • Անմիջապես հաղորդել վտանգների, պատահարների, գրեթե պատահարների (near miss), անվտանգության խախտումների և նյութական անհամապատասխանությունների մասին։
  • Առանց համապատասխան թույլտվության երբեք չհանել զուլարանից որևէ նյութ, նմուշ, գործիք, գրառում կամ այլ վերահսկվող առարկա։

Հիմնական կատարողական ակնկալիքներ

  • Վերապահված զուլարանի աշխատանքների անվտանգ իրականացում։
  • Հաստատված SOP-ների և անվտանգության ընթացակարգերի լիարժեք պահպանում։
  • Ոսկի պարունակող նյութերի ճշգրիտ գրանցում և հետագծելիության ապահովում։
  • Նյութերի հաշվետվողականության և վերահսկվող փոխանցման շղթայի պահպանում։
  • Զուլարանի փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին լրացում։
  • Մաքրության, կարգուկանոնի և բարձր գործառնական ստանդարտների պահպանում։
  • Գործառնական, անվտանգության, պահպանության և նյութական անհամապատասխանությունների մասին ժամանակին և անհապաղ հաղորդում։

Կրթություն

  • Առնվազն միջնակարգ կամ մասնագիտական տեխնիկական կրթություն։
  • Տեխնիկական, մետալուրգիական կամ վերամշակման ոլորտին առնչվող կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային փորձ

  • Հանքանյութերի վերամշակման, ոսկու վերամշակման, ձուլարանի կամ զուլարանի աշխատանքների ոլորտում նախկին փորձը ցանկալի է։
  • Վերահսկվող կամ բարձր անվտանգության պահանջներ ունեցող աշխատանքային միջավայրում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։