Emergency Response Team Coordinator

Lydian Armenia CJSCVaykstaffampaskelbta 2026-09-28

Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի համակարգողը  պատասխանատու է տարածքում գործող Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի ամենօրյա ղեկավարումն ու համակարգումը ապահովելու համար՝ երաշխավորելով բարձր մակարդակի պատրաստվածություն և արձագանքման կարողություն ամբողջ գործունեության ընթացքում։ Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի համակարգողը  աջակցում է տարածքի Ճգնաժամային և արտակարգ արձագանքման պլանի իրականացմանը և ապահովում է Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի պատրաստվածությունը՝ վերապատրաստումների, վարժանքների, հմտությունների զարգացման, սարքավորումների պատրաստ վիճակի և պարբերական ստուգումների միջոցով։

Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի համակարգողը  նպաստում է արձագանքման կարողությունների պահպանմանը բարձր ռիսկային իրավիճակներում, ներառյալ՝ փակ տարածքներում փրկարարական աշխատանքները, տեխնիկական պարանային փրկարարությունը, հրդեհաշիջումը, տրանսպորտային միջոցներից տուժածների դուրսբերումը և վտանգավոր նյութերի հետ կապված արձագանքը։ Սերտ համագործակցելով Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի ղեկավարի, տեղամասային թիմերի և արտաքին արտակարգ ծառայությունների հետ՝ այս դերը ապահովում է, որ արտակարգ ընթացակարգերը ճիշտ ընկալվեն և կիրառվեն ինչպես վարժանքների, այնպես էլ իրական իրավիճակների ընթացքում՝ միաժամանակ աջակցելով դեպքերի արձագանքմանը, դեպքից հետո վերլուծությանը և տարածքի արտակարգ արձագանքման համակարգերի շարունակական բարելավմանը։

Աջակցել տարածքի Ճգնաժամային և արտակարգ արձագանքման պլանի իրականացմանը։

Համակարգել Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի ամենօրյա պատրաստվածությունը, հերթապահությունը և տեղաբաշխումը։

Արձագանքել արտակարգ դեպքերին և աջակցել դեպքի կառավարմանը, հաղորդակցությանը և համակարգմանը՝ համագործակցելով տեղամասային թիմերի և արտաքին արտակարգ ծառայությունների հետ։

Ապահովել, որ արտակարգ արձագանքման ընթացակարգերը հասկանալի լինեն, պահպանվեն և կիրառվեն միատեսակ կերպով Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի կողմից։

Կազմակերպել վերապատրաստումներ, վարժանքներ, սիմուլյացիաներ և աշխատավայրում ուսուցում ՝ թիմի կարողությունները և վստահությունը զարգացնելու համար։

Գնահատել թիմի հմտությունները և տրամադրել հետադարձ կապ՝ շարունակական զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով։

Հետևել Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի պատրաստվածությանը և կատարողականին, ներառյալ արձագանքման ժամանակները, հմտությունների մակարդակը և ընդհանուր գործառնական արդյունավետությունը։

Իրականացնել անձնակազմի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և արտակարգ արձագանքման ենթակառուցվածքների պարբերական ստուգումներ և պատրաստվածության գնահատումներ։

Աջակցել արտակարգ վարժանքների պլանավորմանը և անցկացմանը՝ նպաստելով բարելավման գործողությունների բացահայտմանը և իրականացմանը։

Մասնակցել դեպքերի վերանայմանը, հաշվետվությունների պատրաստմանը և հետագա գործողություններին՝ արտակարգ արձագանքման համակարգերի և արդյունավետության բարելավման նպատակով։

Ապահովել արտակարգ սարքավորումների, տրանսպորտային միջոցների և արձագանքման միջոցների պատրաստ վիճակը՝ ստուգումների, փորձարկումների, սպասարկման և պաշարների կառավարման միջոցով։

Զեկուցել սարքավորումների խափանումների մասին և համակարգել դրանց վերանորոգումը, փոխարինումը և պաշարների համալրումը։

Խթանել անվտանգության բարձր մշակույթ, հստակ հաղորդակցություն, թիմային աշխատանք և պրոֆեսիոնալ վարքագիծ Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի շրջանակներում։

Համապատասխան կրթություն անվտանգության, արտակարգ արձագանքման, հրդեհաշիջման կամ հարակից ոլորտում՝ հաստատված պաշտոնական արտակարգ արձագանքման կամ փրկարարական սերտիֆիկացմամբ։

5-8 տարվա աշխատանքային փորձ հանքարդյունաբերության, ծանր արդյունաբերության կամ այլ բարձր ռիսկային ոլորտներում։

Գործնական ամուր փորձ արտակարգ արձագանքման, փրկարարական աշխատանքների, հրդեհաշիջման և Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմում մասնակցության ոլորտում։

Լավ գիտելիքներ արտակարգ իրավիճակների ընթացակարգերի, դեպքերի կառավարման, փրկարարական մեթոդների, հրդեհաշիջման համակարգերի և տարածքի անվտանգության պահանջների վերաբերյալ։

Ուժեղ հաղորդակցման, համակարգման, առաջնորդության, ուսուցման և թիմային աշխատանքի հմտություններ։

Արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու և անվտանգության բարձր մակարդակ պահպանելու կարողություն։

Վերապատրաստման կամ ուսուցման փորձը ցանկալի է։

Լավ գրավոր և բանավոր անգլերենի իմացություն՝ հաղորդակցվելու կարողությամբ վերապատրաստումների, դեպքերի և հաշվետվությունների ընթացքում։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Kontaktinis asmuo

Nurodyta darbdavio skelbime — klausimams ir tavo kandidatavimui.