HR Հավաքագրման Մասնագետ

Jermuk International Pepsi-Cola BottlerYerevanstaffampaskelbta 2026-09-18

«ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր»  Ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և մասնագիտական զարգացման ձգտում ունեցող  Հավաքագրման Մասնագետի,  ով կմիանա Մարդկային ռեսուրսների թիմին և կաջակցի ընկերության հավաքագրման գործընթացների արդյունավետ իրականացմանը։

Իրականացնել ամբողջ հավաքագրման գործընթացը՝ ընկերության կարիքներին և հաստատված պլաններին համապատասխան,

Հստակեցնել և թարմացնել հաստիքների աշխատանքի նկարագրությունները, տեղադրել թափուր հաստիքների հայտարարություններ համապատասխան հարթակներում,

Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում և նախնական screening,

Անցկացնել թեկնածուների հեռախոսային և առցանց հարցազրույցներ,

Կազմակերպել և համակարգել թեկնածուների ընտրության հետագա փուլերը,

Ապահովել թեկնածուների հետ արդյունավետ և ժամանակին հաղորդակցություն հավաքագրման ամբողջ գործընթացում,

Համագործակցել hiring manager-ների հետ հավաքագրման գործընթացի բոլոր փուլերում,

Պատրաստել հավաքագրման վերաբերյալ պարբերական հաշվետվություններ և վերլուծություններ,

Աջակցել հավաքագրման գործընթացների շարունակական բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը։

Առնվազն 1-2 տարվա փորձ ՄՌԿ/Հավաքագրման ոլորտում,

Բարձրագույն կրթություն՝ ՄՌԿ կամ հարակից ոլորտում,

FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

MS Office-ի և այլ անհրաժեշտ թվային գործիքների լավ տիրապետում,

Հաղորդակցման և հարցազրույց վարելու զարգացած հմտություններ,

Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն,

Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն,

Նախաձեռնողականություն, ճկունություն և արդյունքներին միտված մոտեցում,

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։