Sales Specialist

InfoExpert LLCYerevanstaffampaskelbta 2026-11-02

InfoExpert ընկերությունը հրավիրում է վաճառքի մասնագետի իր թիմին միանալու համար։ Մենք փնտրում ենք նախաձեռնող, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի, ով պատրաստ է զարգացնել վաճառքի ուղղություններ, ներգրավել նոր հաճախորդներ և ներկայացնել ժամանակակից բիզնեսի ավտոմատացման լուծումներ։

  • Նոր հաճախորդների որոնում և ներգրավում։
  • Պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում և գործարար հանդիպումների կազմակերպում։
  • Հաճախորդների բիզնես կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում։
  • Ծրագրային լուծումների, լիցենզիաների, ներդրման և սպասարկման ծառայությունների վաճառք։
  • Պրոդուկտների ներկայացում և վաճառք։
  • Առևտրային առաջարկների պատրաստում և բանակցությունների վարում ՏՏ ոլորտում։
  • Վաճառքի գործընթացի կառավարում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում։
  • Հաճախորդների տվյալների և գործարքների վարում Bitrix24 CRM համակարգում։
  • Գործող հաճախորդների հետ հարաբերությունների զարգացում և լրացուցիչ վաճառքների իրականացում։
  • Վաճառքի պլանի կատարում և պարբերական հաշվետվությունների ներկայացում։
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, կառավարում, մարքեթինգ կամ հարակից ոլորտներ)։
  • Վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձ։
  • B2B վաճառքի և բանակցությունների հմտություններ։
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց ունակություններ։
  • Արդյունքների հասնելու մոտիվացիա և նախաձեռնողականություն։
  • CRM համակարգերով աշխատելու կարողություն։
  • MS Office գործիքների իմացություն։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Առավելություն կհամարվի՝

  • 1C և Bitrix 24 ծրագրային պրոդուկտների իմացությունը։
  • ՏՏ ոլորտում կամ ավտոմատացման նախագծերում վաճառքի փորձը։
  • Bitrix24 կամ այլ CRM համակարգերի հետ աշխատանքային փորձը։

Մենք առաջարկում ենք ՝

  • Աշխատանք զարգացող և մասնագիտացված ՏՏ ընկերությունում։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Մասնակցություն տարբեր ոլորտների բիզնես ավտոմատացման նախագծերին։
  • Մասնագիտական ուսուցում և ընկերության պրոդուկտների վերաբերյալ վերապատրաստում։
  • Աջակցող և մասնագիտական թիմային միջավայր։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ info@infoexpert.am , sales@infoexpert.am հասցեներին, նամակի վերնագրում նշելով «Վաճառքի մասնագետ»։ Միացե՛ք InfoExpert թիմին և զարգացրե՛ք ձեր կարիերան բիզնեսի ավտոմատացման ոլորտում www.infoexpert.am